Ընտրախախտումների 23 դեպք. 2 քրեական գործ է հարուցվել
Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 23 դեպք, որից 11-ը՝ ընտրակաշառքների, 6-ը՝ քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը ծեծի եւ վիճաբանության, 1-ը՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, 1-ը՝ հավաքներ անցկացնելուն խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելու, 1-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Հիշյալ դեպքերից […]





































