Մենք համբերատար ենք եւ կարող ենք կատարել ընդդիմության ցանկացած քմահաճույք ու կապրիզ. Կ. Ավագյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացրեց հետեւյալը. “Ավարտվեց ընտրական մարաթոնը։ Հետաքրքիր եզրահանգումների են բերում ընտրական արդյունքների վերլուծությունները։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշ քաղաքական ուժերի կողմից շահարկվեց համամասնական-մեծամասնական ընտրակարգի հարցը։ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ էին պահանջում այն քաղաքական ուժերը, ում կուսակցական ցուցակները անգամ չնչին սատարում չստացան Երեւանու […]





































