05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

՛՛Դաչա ունես, ջերմոցներ ես դրել, կանաչի ու պոմիդոր ես ծախում, էդքան ունես, էլի ես ուզում ունենալ… ՛՛

Այսօր Ազգային ժողովի նիստում “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարունակեց անդրադառնալ “խարդախ դատախազ” Աղվան Հովսեփյանին: Նրան փորձեց առարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը, որ վիրավորանքներով չխոսի:  “Դուք դատախազի փոխարեն մի վիրավորվեք”,-ասաց Փոստանջյանը`ավելացնելով, որ ինքը իրավաբան է, եւ լավ  գիտի, թե որն է վիրավորանքը:  Ըստ Զ. Փոստանջյանի, կառավարության որոշումները հաճախ չեն համապատասխանում օրենքի պահանջներին, իսկ գլխավոր դատախազը չի […]

ՀՊԵՆ-ն օգնում է Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին

Մայիսի 20-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) “RP Musical management” կազմակերպության հետ համատեղ ներկայացրեց բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար։ Համերգին աջակցում էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ ՀՊԵՆ-ը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) եւ բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը ներկայացրին Պյոտր Իլյիչ Չայկովսկու (Իտալական կապրիչիո, օպ. […]

Ծանր հիվանդությունը սպառնում է երեխայի տեսողությանը /վիդեո/

“Նվիրիր ինձ կյանք” նախաձեռնությունն ահազանգում է, որ 3 տարեկան Իգոր Զաքիյանին տեսողության կորստի վտանգ է սպառնում․ նրա մեկ աչքը արդեն չի տեսնում, իսկ երկրորդը՝ գնալով կուրանում է: Երեխայի փրկության համար արտերկրում անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություն: Գումարի հայթայթման հարցում Իգորի ծնողները հայցում են բոլոր ոչ անտարբեր մարդկանց աջակցությունը: Հեռախոս՝ /+37494/ 38-18-04: Երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով “Կոնվերս” […]

“Եվրատեսիլի” ոչ թափանցիկ քվեարկությունը եվրոպական մասշտաբների խնդիր կարող է դառնալ /վիդեո/

Լիտվայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ “Եվրատեսիլ” երգի մրցույթի հնարավոր ոչ թափանցիկ քվեարկությունը կարող է եվրոպական մասշտաբների խնդիր դառնալ:  Դատախազությունն ուսումնասիրել է թաքնված տեսախցիկի տեսագրությունը, որն արվել է “15min.It”-ի լրագրողների կողմից, որում 2 մարդ գումար են առաջարկում լիտվացիների ձայների համար, որպեսզի վերջիններս “Եվրատեսիլ-2013″-ում քվեարկեն Ադրբեջանի մասնակցի օգտին: Դատախազության ներկայացուցիչ Էլյանա Մարտինոնենեի խոսքով` մասնագետներն ամենայն ուշադրությամբ […]

Մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն /ֆոտո/

Մայիսի 20-ին Վեստմինստերյան աբբայությունում անհայտ զինվորի հուշարձանին եւ հայ ժողովրդի բարեկամ, 19-րդ դարի բրիտանական ականավոր պետական գործիչ, ՄԹ նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնի շիրիմին ու նրա հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ՝ մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագարավորություն: Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ուիլյամ […]

“Այս կառավարությունը վարում է թալանչու քաղաքականություն”. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սպասվող թանկացումների և կառավարության վարած քաղաքականության մասին: Ըստ դաշնակցական պատգամավորի` կառավարության ներկայացրած նոր ծրագիրը լի է բացթողումներով և հերթական դեմագոգիկ քայլն է ՀՀ վարչապետի կողմից. “Պաշտոնատար անձը երբ հրապարակային խաբում է իր երկրի քաղաքացուն, սա ուրեմն տանում է դեպի դեգրադացում: Եվ սա չի […]

Ավելի քան 90 մարդ է տորնադոյի զոհ դարձել ԱՄՆ-ում /վիդեո/

Ջերմաստիճանի տատանման հետեւանքով ԱՄՆ-ի կենտրոնական մասերում, մասնավորապես` Այովա, Կանզաս եւ Օկլահոմա նահանգներում վրա է հասել շուրջ 20 տորնադո, գրում է “Комсомольская правда”-ն: Նոր աշխարհում տորնադոները սովորական երեւույթ են, սակայն աղետը մարդկանց հանկարծակիի է բերում, քանի որ տորնադոյի առաջացումը գրեթե անհնար է կանխատեսել: Ավերիչ մրրիկը հզոր ուժով մի քանի վայրկյանում է առաջանում:  Փրկարարական ջոկատներն անմիջապես զգուշացրել […]

Բաղրամյան 26-ը կասետները ԲՀԿ-ին չի տվել …

“Բարև Երևան” դաշինքի ավագանի Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է երեկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մեղադրական հայտարարությանը,ըստ որի  Րաֆֆի Հովհաննիսյանը խախտելով փակ հանդիպման սկզբունքները աղավաղված ձևով մեջբերումներ է արել իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից: ԲՀԿ խոսնակը սպառնացել էր հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս կապակցությամբ […]

Լյուքս Ստեփանյանի սպանության հետ անմիջական առնչություն ունեցողների հարցը կտեղափոխվի քրեական դաշտ. ՊՆ

ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկությունները կապված են վերջին դեպքերի հետ: Աշխատանքից ազատվել են Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության հետ առնչություն ունեցող հրամանատարներ, տեղակալներ, ծառայության պետեր: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ աշխատանքից ազատվել են 4-5 հոգի, սակայն քանի որ դեռևս աշխատանքից հեռացման հրամանները չկան, անունները Հովհաննիսյանը չի հրապարակում: Նրա խոսքով` […]

“Պաշ”-ին տարան տուգանային

Մայիսի 20-ին, Ճանապարհային ոստիկանության Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Կոլյա Եղիազարյանի վարած “Lexus” մակնիշի՝ 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան: Ըստ shamshyan.com-ի,  Կ. Եղիազարյանը Մաշտոց պողոտայի եւ Արամի փողոցի խաչմերուկում՝ արգելող նշանի առկայությամբ, մուտք է գործել փողոց, եւ երբ Երեւանի ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են նրան, պարզել են, որ նա իր մոտ չունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ