08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Որտե՞ղ կարդացիր, որ ես պաշտպանում եմ Սյունիքի մարզպետին. Շամշյանը` Պետրոսին

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքը մեծ քննարկումների առարկա է դարձել Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

”Սյունիքի մարզպետին FB-ում երկու մարդ են պաշտպանում։ Մենուան ու Շամշյանը։ Իբր հարձակվել են մարզպետի տան վրա, դե խեղճ Զարզանդն էլ ընդամենը մեկին սպանել ա, երկուսին ծանր վիրավորել։ Տարօրինակ հարձակում։ Ես քծնողներին, քծնելով կարիերա անողներին հասկացել եմ, բայց արյան, մահվան վրա…հայերենս չի ներում՝ բնութագրեմ”,-գրել է հաղորդավար Պետրոս Ղազարյանը։

Ի պատասխան` լրագրող Գագիկ Շամշյանը գրել է.

”Պետրոս ջան, ուղղակի ապշում եմ…հիմա որ ասեմ` կասես ասեց: Ախր տգիտությունն էլ չափ ու սահման պիտի ունենա: Ախր, ինչու ես անցավ մեծ գլուխդ դնում ցավի տակ: Որտեղ կարդացիր, որ ես պաշտպանում եմ Սյունիքի մարզպետին, որի “քաջագործությունների” մասին տարիներ շարունակ բարձրաձայնել եմ:
“Այն մարզպետին, որի տանը մեծ քանակությամբ զենքի, նրա անպարկեշտ արտահայտությունների մասին առաջինը ես բարձրայնեցի, քո ղեկավարած ծրագիրն էլ դրան անդրադարձավ: Բա լավ, ուր էին լրագրողներդ, այ կներես արտահայտությանս համար` “գործընկեր”, ինչու չէիր ուղարկել Սյունիքի դեպքը լուսաբանելու: Վախեցել էիր: Եթե պաշտպանելուց լինեի, չէի խոսա դրա մասին, քեզ էլ հնարավորություն չէի տա “սուրբ” երեւալու եւ ուրիշի հաշվին վարկանիշ հավաքելու: Մի բան գրելուց առաջ գոնե կես րոպե մտածում ես… չնայած ում ինչ եմ ասում: Մտածելու համար ուղեղ ա պետք, ինչը քո դեպքում ի սպառ բացակայում ա” ”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ