10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Վարչապետը դիմել է դատախազություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է Գլխավոր դատախազություն ”Հետք” լրատվամիջոցի ”Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը” հրապարակման հետ կապված: Այս մասին Henaran.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը: Նա դատախազությանը խնդրել է ուսումնասիրել այդ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները:

Բերբերյանի խոսքով` Տիգրան Սարգսյանն իր դիմումում նշել է, որ երբևէ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել և որևէ մեկին իր անունից կազմակերպություն բացելու լիազորություն չի տվել։ 

Ըստ ”Հետքի”` Կիպրոսում գրանցված ”WLISPERA HOLDINGS LIMITED” օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ”ադամանդագործ” Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ