Առաջին տուրիստը Նոյն էր, առաջին երկիրը Հայաստանը

Հունիսի 8-ին կմեկնարկի գիտատուրսիտական երկրորդ արշավախմբի շրջագայությունները Հայաստանի տարածքում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացին տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը խոսեց գիտատուրիստական երկրորդ արշավախմբի առաջ քաշված խնդիրների ու ծրագրերի վերաբերյալ: Նա նշեց, որ գիտատուրիստական արշավախումբը իրականացնելու է արշավ բաղկացած երկու մասից: Առաջին մասը՝ “Իմացիր երկիրը և պատմիր նրա մասին” խորագրի ներքո է լինելու, այդ ընթացքում պատվիրակությունը կշրջի Հայաստանում: Արշավախմբի անդամները կշրջեն Հայաստանի բոլոր գեղատեսիլ վայրերով ու կծանոթանան պատմաճարտարապետական կոթողների հետ:
Երկրորդ պրակտիկ հատվածում Հայաստանի ճանապարհների և երթուղիներին վերաբերող անդրադարձ է լինելու:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարի գալուստ մաղթեց դեսպանին և խոսեց ծրագրի ընթացքի մասին նշելով, որ Հայաստանը շատ բան ունի ցույց տալու համար, որը և կնպաստի Հայաստանում տուրիզմի զարգացմանը:
Դեսպան Իվան Վոլինկինը կարևորեց այս միջոցառումը ասելով. “Իմ անձնական դիտարկմամբ Հայաստանը ունի բազմաթիվ մշակութային արժեքներ և չնայած ես ինքս ժամանակի սղության պատճառով չեմ կարող միանալ արշավախմբին, սակայն կարծում եմ թե որքան մեծ բավականություն կստանան մասնակիցները”:
Հերմինե Նաղդալյանի կարծիքով հատկապես մեծ տպավորություն կարող է թողնել դեպիարշավը Արագած լեռ և Բյուրականի աստղադիտարանը:Նախաձեռնությունը աջակցվում է մի շարք կազմակերպությունների կողմից, սակայն հիմնական հովանավորը հանդիսանում է “Հարավ կովկասյան երկաթուղիներ” ընկերությունը:
Արշավին կլինեն մասնակիցներ և Հայաստանից և Ռուսաստանից:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը փաստեց.”Աստված ստեղծել է Հայաստանը և առաջին տուրիստը եղել է Նոյը, որի նավը կանգ առավ Արարատ լեռան գագաթին”: