07 Մարտի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Նելսոն Մանդելլան դեռ հիվանդանոցում է

Հարավ Աֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելլան շարունակում է մնալ հիվանդանոցում, որտեղ բուժվում է թոքային ինֆեկցիայի դեմ: Բժիշկները, սակայն, լրագրողներին ոչինչ չեն տեղեկացնում Մանդելլայի առողջական վիճակի մասին:  ՀԱՀ-ի զլմ-ները բավական վատատեսական են գնահատում Մանդելլայի առողջական վիճակը: Թերթերից մեկը օրերս այսպես էր վերնագրել հոդվածը. “Մանդելլան պայքարում է կյանքի համար”: ԶԼՄ-ները կոչ են անում մարդկանց աղոթել 94-ամյա […]

Սիրիայում իսլամիստները մահապատժի են ենթարկել անչափահասին` “անհավատ” լինելու համար

Սիրիական Հալեպ քաղաքում իսլամական գրոհայինների խումբը, որոնք Բաշար Ասադի ռեժիմի դեմ են պայքարում, մահապատժի են ենթարկել անչափահասի` մեղադրելով նրան “անհավատ” լինելու մեջ, հայտնում է Agence France-Presse-ը:  15-ամյա Մուհամմեդ Կատտային գնդակահարել են նրա ծնողների և տեղացիների աչքի առաջ: Դեպքից օրեր առաջ տղան հայտարարել էր, որ հավատացյալ չի դառնա, անգամ “եթե Մուհամմեդ առաքյալը երկնքից իջնի”:  Թե կոնկրետ […]

Հայաստանի զինդատախազը մեղքեր շատ է գործել

“Արմենիա” հեռուստաընկերության “Ռ-էվոլյուցիա” հաղորդաշարի հեղինակ-վարող Սաթիկ Սեյրանյանը ավանդական իր հարցը տվեց հյուրասրահում գտնվող Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանին: “Խոստովանենք, պարոն  Կոստանյան, ինչ մեղքեր ունեք”,-հարցրեց Սաթիկ Սեյրանյանը: “Եթե դուք ունեք հոգեւոր կարգ եւ պատրաստվում եք  մեղքերիս թողություն տալ, ապա կխոստովանեմ”,-հակադարձեց զինդատախազը՝ ավելացնելով, որ շատ մեղքեր է գործել՝  գիտակից եւ  անգիտակից: “Չե՞ք նշում որեւէ մեկը”,-հարցրեց Ս. Սեյրանյանը: “Ասեցի, […]

Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը

Հունիսի 7-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Ինչպես  հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, դեսպան Մինասյանի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև կայացած զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային […]

Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը. Մոնսերատ Կաբալյեն Սերժ Սարգսյանի հյուրն էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին: Հանրապետության Նախագահը ողջունել է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհուն Հայաստանում, նշել, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին և շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացավ հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով: Հանդիպման ժամանակ […]

Հայ երաժշտությունը Կոմիտասի օգնությամբ նվաճել է ամբողջ Եվրոպան

Այսօր Նարեկացի արվեստի միությունում կոմպոզիտոր, դաշնակահար Լուսինե Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ”Նվիրում Կոմիտասին” խորագիրը կրող երաժշտական երեկո, որին մասնակցում էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ԳԼԵՄ երգչախումբը, երիտասարդ ստեղծագործողներ՝ պարուհիներ և երգիչներ: Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասի երաժշտությունը, ինչպես նաև երգեր իր կատարմամբ: Բեմականացված ներկայացվեցին նաև որոշ պարեղանակներ:  Միջոցառման նախաձեռնող Լ. Սարգսյանի խոսքերով՝ այսօր չափազանց շատ են […]

Դեռահաս Վերա Բրեժնեւայի ինտիմ լուսանկարները հայտնվել են համացանցում /ֆոտո/

2 հայտնի ուկրաինուհիների` Վերա Բրեժնեւայի եւ Գայտանայի զվարճանքների “հետեւանքները” հայտնվել են համացանցում: Լուսանկարներում նախկին “վիագրան” դեռեւս դեռահաս տարիքում է: Լուսանկարներից մեկում Վերան զվարճանում է ընկերուհիների հետ` ձեռքերով ծածկած կրծքերը գրկելով ընկերուհուն: Մյուս լուսանկարն արված է 2005-ին: Գայտանան հանգստանում է թուրքական հյուրանոցի ջակուզիում:  Գայտանան իր լուսանկարը հրապարակելու մեջ մեղադրում է ծրագրավորողին, ով վերանորոգել է իր համակարգիչը: […]

Դավաճանությունը թանկ նստեց ամուսնու վրա

Մալազիայի դատարանն ստիպել է տղամարդուն եւ նրա սիրուհուն բարոյապես փոխհատուցել կնոջը:  Զույգը դատարնում է հայտնվել այն բանից հետո, երբ դավաճանված կինը բողոք է ներկայացրել, որում ասվում էր, որ ինքը ամուսնուն հայտնաբերել է սիրուհու գրկում: Դատարանը վճռել է, որ տվյալ տղամարդը եւ կինը “լավագույն ընկերներ” չեն, ինչպես իրենք էին պնդում, այլ ինտիմ կապի մեջ են եղել, […]

Ամեն անգամ իշխանությանը տրվելիս մեծագույն հաճույք է ստանում…

Երևանի ավագանու նիստում այսօր ԲՀԿ խմբակցության քվեարկություններին ծանոթանալով` հիշեցի Լենինի հայտնի բնութագրումը` տրված Լև Տրոցկուն` политическая проститутка… Եվ այս քվեարկությունների ֆոնին ինձ համար ընդգծվեց ու կարևորվեց մի հանգամանք. պետք չէ երբեք հավատալ այն քաղաքական ուժին, եթե, իհարկե, ԲՀԿ-ին կարելի է քաղաքական ուժ համարել, ով արդեն վարժվել է ծախվելուն և ամեն անգամ իշխանությանը տրվելիս մեծագույն հաճույք […]

Շոկ. հանգուցյալն ինքնուրույն դուրս է եկել դագաղից

Զիմբաբվեի Գվերուն քաղաքում շոկային իրադարձություն է տեղի ունեցել: Հուղարկավորության ժամանակ դիակն ինքնուրույն դուրս է եկել դագաղից:  Մեկ շաբաթ առաջ 34-ամյա հարավաֆրիկացի Բրայթոն Դաման մահացել էր: Նրա հարազատները պատրաստվում էին սգո արարողությանը, որը պետք է կայանար մի քանի օր անց:  Հուղարկավորության օրը “հանգուցյալը”` ապշահար հայացքների ներքո, արթանացել է եւ նստել դագաղում: Համարձակ հարազատները, սակայն, չեն փախել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ