19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ալիև-միջանկյալը հին ելույթները էլի նորի տեղ սաղացրել է, հա՞

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին:

”Ժամանակ գտա և ծանոթացա Ալիև-միջանկյալի վերջին հրապարակա-քաղաքականա-սարսափա-երգիծական ելույթին:

Ընդհանուր տպավորությունս այն է, որ Ալիև-միջանկյալը հին ելույթները էլի նորի տեղ սաղացրել է, հա՞: 

Մի դիտարկում միայն անեմ: 

Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի և ԼՂՀ-ի հանդեպ տարիների ընթացքում հստակ նվազում են: Առաջ ասում էին ադրբեջանական դրոշը ծածանվելու է Ստեփանակերտի վրա, իրենք էլ Սևանի ափին թեյ են խմելու, հիմա թեյի պահով համեստորեն լռում են: 

Տրամաբանության էվոլյուցիան ակնհայտ է: 

Սպասենք Բաքվում ծածանվող ամենամեծ դրոշների մասին հռետորականության հաղթանակին: 

Հ.Գ. Իդեպ, Հորդանանում ինձ համար պարզեցի, որ “աշխարհի ամենամեծ դրոշը” ծածանելու ցանկությունը հերթական ադրբեջանական պլագիատն է: 2003 թվականից Ամմանում գործում է նման համալիր Ռագհադան անունով: Տեսնես Էյֆելյան աշտարակ կամ Կարմիր հրապարակ կառուցելու ցանկություն Ալիև-միջանկյալը երբևէ կհայտնի՞”,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել է.

”Մեր երկիրը եւ ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանի տարածքում ձեւավորվի հայկական 2-րդ պետությունը”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ