07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կստեղծվեն կոլեկտիվ հավաքական ավիացիոն ուժեր. Բաղդասարյանն ու Բորդյուժան փաստաթուղթ ստորագրեցին

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր ստորագրեցին արձանագրություն, որում ներառված է 20 կետ`  20 ուղղություն, որը կիրականացվի ՀԱՊԿ քարտուղարության հետ: 

Արձանագրության ստորագրումից հետո նրանք հադես եկան համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշեց, որ սրանք կոնկրետ խնդիրներ են ու արդյունքններն էլ երաշխավորված են տարբեր ուղղություններով:

”Մենք ստորագրեցինք փաստաթուղթ, որով նախատեսվում է 20 ուղղություններով խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ: Դա ներառում է մեր անվտանգության համակարգի համալիր միջոցառումների լայն ցանկ: Մենք պայմանավորվեցին, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնք ունեն ոչ միայն երկկողմ նշանակություն, այլև ներգրավված են ՀԱՊԿ անդամ մյուս երկրները: Դրանք վերաբերում են ռազմական համագործակցության հետագա խորացմանը”,-ասաց նա:

Վերջինս նշեց նաև, որ ստեղծվելու են կոլեկտիվ հավաքական ավիացիոն ուժեր, արագ արձագանքման ստորաբաժանումները կվերազինվեն նորագույն սպառազինություններով, ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվեն հատուկ փրկարարական ստորաբաժանումներ, կձևավորվի մշտական երկխոսության մեխանիզմ Հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների միջև: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հերթին գոհունակություն հայտնեց բանակցությունների արդյունքների վերաբերյալ և շեշտեց, որ բոլոր նախապես ծրագրված միջոցառումները, որոնք վերաբերում են Հայաստանի անվտանգությանը, ինչպես նաև Կովկասում անվտանգության համակարգի ստեղծմանը, իրականացվում են: ”Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Բոլոր այդ հարցերն առաջին հերթին վերաբերում են Հայաստանի`որպես ՀԱՊԿ անդամ երկրի, անվտանգության ապահովմանը: Մենք ունենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք նախատեսված է իրականացնել այս տարվա ընթացքում: Այս տարի Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԱԽ քարտուղարների ոչ ֆորմալ հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն Կովկասում տեղի ունեցող զարգացումները”,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ