26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ով կմասնակցի “ոսկյա թոռնիկի” բարձին. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով դեռ “օֆիցիալ” չեն նշել Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի համատեղ թոռնիկի ծննդյան “առիթը”: “Էս մի քանի վախտն անցնի, ԳՄ-ով-բանով գնանք, մի տեղ նստենք, նշենք”,- ասել էր Հովիկ Արգամիչը: Ովքե՞ր են մասնակցելու “ոսկյա թոռնիկի” “բարձին”` միայն ՀՀԿ ԳՄ-ն, խորհո՞ւրդը, թե՞ ֆրակցիան եւս: ՀՀԿ-ում դեռ չգիտեն, չգիտեն նաեւ` ԲՀԿ-ից մասնակցություն կլինի՞, սպասում են Սերժ Սարգսյանը […]

Նյարդերից թույլերին` չդիտել. տղամարդը քայլում է տաք լավայի վրայով /վիդեո/

Համացանցի հերթական հիթն է դարձել զարմանալի մի երեւույթ` տղամարդը քայլում է Սիցիլիայի Էթնա հրաբխից ժայթքած տաք լավայի միջով:  Գիտնական Էրիկ Քլեմետին պարզաբանել է, որ նման բան հնարավոր է: Եռացող լավան, սառը օդում հայտնվելով, սկսում է սառչել` առաջացնելով մուգ շերտ, որի վրա հնարավոր է նույնիսկ կանգնել: Լավայի անհավասարաչափ սառչելու դեպքում տղամարդը կարող էր լավայի մեջ ընկնել:

Ոստիկանությունում պաշտոնանկությունները կշարունակվեն

՛՛Մեր լրատվական ծառայությանը, որ դիմեք, իրենք պարբերաբար հանդես են գալիս հաղորդագրությամբ, որ ինքնանպատակ չի աշխատանքից ազատելը կամ աշխատանքի նշանակելը: Դա բխում է աշխատանքի տրամաբանությունից ու ծառայության անհրաժեշտությունից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ձեռամբ  ոստիկանությունում շարունակվում է պաշտոնանկությունների ալիքը: ՛՛Մշտապես նման իրավիճակներ հնարավոր է առաջանան, մշտապես՛՛,-ասաց փոխոստիկանապետը` արձագանքելով […]

Խաչիկյանը չի՞ հետաքրքրում

Վաղը հունիսի 20-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  կշարունակվի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը: Այս փուլում դատարանը հարցաքննում է վկաներին: Հիշեցնենք նաեւ, որ դտական նիստերը անց են կացվում  Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում, […]

Վոլոչկովան` մենաստա՞ն

Սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան չի դադարում զվարճացնել իր երկրպագուներին` միկրոբլոգի գրառումներով: Վերջերս նա երկրպագուներին անակնկալ էր մատուցել` ցուցադրելով Գերմանիայի հյուրախաղերի իր շքեղ պաստառը, իսկ հիմա էլ հայտարարել է, թե պատրաստվում է մենաստան գնալ, ընդ որում` ոչ թե կանանց, այլ` տղամարդկանց: Իբրեւ ապացույց իր անհաջող կատակի` Վոլոչկովան նույնիսկ նկար է տեղադրել` միանձնուհու զգեստով:  “Ընտրել եմ մեծ […]

Սյունիքի նոր մարզպետացո՞ւ

Իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, չի բացառավում, որ Սյունիքի մարզպետ նշանակվի Կապանի բժշկական քոլեջի տնօրեն, ՀՀԿ-ական Ռոմիկ Սարգսյանը: Նա ՀՀԿ Կապանի տարածքային կազմակերպության ղեկավարն էր, եւ հակասություններ ունենալով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ՝ հեռացվեց այս պաշտոնից: Ռոմիկ Սարգսյանը մտերմիկ հարաբերություններ ունի նախկին պատգամավոր, բժշկական քոլեջների նախագահ Մկրտիչ /Սերժ/ Մկրտչյանի հետ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հենց վերջինս […]

Ռիչարդը սպանում է երեխաներին, բռնաբարում՝ եղբոր կնոջը` արգելենք /վիդեո/

Հայաստանը սկսել է չզիջել ամենաշատ սերիալներ արտադրող լատինաամերիկյան երկրներին: Հայ բեմարվեստի կարկառուն ներկայացուցիչներն էլ կերպարներ են կերտում սերիալներում: ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևին բազմաթիվ հեռուստադիտողներ սկսեցին ճանաչել հենց սերիալներից: Դու՞ր են գալիս անձամբ դերասանին հայկական սերիալները և ի՞նչ փոփոխություններ կցանկանար տեսնել սերիալային արվեստում Խոսրոևը: Henaran.am-ի հետ զրույցում Ռազմիկ Խոսրոևը մի շարք առաջարկներ և դիտարկումներ արեց:  […]

Փող չվերցնելն անհնար է. ինչու բժիշկը դարձավ “դասակարգային թշնամի” /վիդեո/

Հասարակության մեջ ընդունված կարծրատիպ կա՝ վախենում են դիմել բժշկին, քանի որ վախենում են վճարների ու մաղարիչների “տակից”  դուրս չգան: Ճերմակ խալաթ կրող “Հիպոկրատի երդման” հետևորդները ինչու՞ են նման տեսակետ ձևավորել հասարակության մեջ, ինչպես պատահեց, որ ժամանակին փրկության հույս դարձած սպիտակ խալաթավորը դարձավ ”հասարակության թշնամի:  Henaran.am-ը  զրուցել է առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ: Գայանե […]

Նախկին ոստիկանապետի եղբայրը լրագրո՞ղ է ծեծել

Maxinfo.am կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանը տարածել է հայտարարությունը, որը մեջբերում ենք ամբողջությամբ. “Ելնելով ժողովրդավարության եւ ազատ մամուլի կայացման անհրաժեշտությունից Maxinfo.am լրատվավերլուծական կայքը նախաձեռնում է ֆոտոռեպորտաժների շարք` ցույց տալու` սոցիալական սուր բեւեռվածությունը եւ տարաբնույթ հիմնախնդիրները: Վերոնշյալ նպատակներից ելնելով` ֆոտոռեպորտաժ իրականացրեցի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը: Ստորեւ ներկայացնում եմ եղելությունը. […]

Անի Երանյան եւ Մովսես Երեմյան. իրական սիրավե ՞պ, թե՞ պարզապես PR /վիդեո/

“POP հանրագիտարան”-ն անդրադարձել է հայկական շոու-բիզնեսում հաճախակի քննարկվող զույգերից մեկի` դերասաններ Անի Երանյանի եւ Մովսես Երեմյանի սիրավեպին:  Լուրեր են պտտվում, թե երիտասարդների սիրավեպը պարզապես PR է, որը մեր օրերում հաճախակի է հանդիպում հայտնի մարդկանց շրջանում: Այժմ էլ պարզվում է, որ Մովսեսը զորակոչվում է բանակ, իսկ Անին պատրաստվում է բիզնես հիմնել Մոսկվայում:  Դերասանական զույգը պարզաբանում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ