Հայաստանն աշխարհի ամենաանբարոյական երկրների ցանկում առաջատար տեղ է զբաղեցնում
“Bloomberg” գործակալությունը ուսումանսիրություն է անցկացրել` պարզելու աշխարհի ամենաանբարոյական երկրները: Ուսումանասիրությունը հերքել է տնտեսագետների տեսությունը, այն է` ալկոհոլ եւ թմրանյութեր օգտագործելու մակարդակը կապված չէ երկրի հարստության հետ, քանի որ աշխարհի ամենաանբարոյական երկիրը, պարզվել է, որ համեմատաբար հարուստ Չեխիան է, իսկ ամենաանմեղ երկիրը` աղքատ Զամբիան:
Ինչպես գրում է “finmarket.ru” կայքը, ուսումանսիրվել են աշխարհի 57 երկիր: Հաշվի են առնվել 4 ցուցանիշեր` ալկոհոլի միջին քանակությունը, որը խմում է երկրի չափահաս բնակչությունը, օգտոգործվող ծխախոտի քանակությունը, թմրանյութ օգտագործողների քանակը` 15-64 տարեկան մարդկանց շրջանում, եւ մոլախաղերում կորցրած գումարները` ՀՆԱ-ի հետ համեմատած:
Առաջատար դիրքերում է նաեւ մեր երկիրը: Անբարոյական երկրների առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի.
1. Չեխիա
2. Սլովենիա
3. Ավստրալիա
4. Հայաստան
5. Բուլղարիա
6. Իսպանիա
7. Բոսնիա
8.Ռուսաստան
9. Բելառուս
10. Հունաստան
Պարզվում է` աշխարհի ամենաբարոյական երկիրը Զամբիան է: Բարոյական երկրների շարքում են նաեւ Սալվադորը, Գվատեմալան, Բոլիվիան, Վենեսուելան, Թայլանդը, Թուրքիան, Էկվադորը եւ Կոլումբիան: