28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Քրեակատարողականի պետի տեղակալի դեմ քրեական գո՞րծ. Առավոտ

Առավոտ-ի տեղեկություններով արդարադատության նախարարության ”Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: Ըստ թերթի տեղեկությունների` կա երկու վարկած. նա դատապարտյալին ազատելու խոստում է տվել, նրանից ստացել տասնչորս հազար ԱՄՆ դոլար գումար: Եվ երկրորդ վարկածն այն է, որ նա պարտք է վերցրել դատապարտյալից՝ մինչ բռնվելը նրան վերադարձնելով […]

Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` առաջատարը բարեփոխիչ, “վեցնյակի” հետ միջուկային ծրագրերի շուրջ նախկին բանակցող Հասան Ռոուհանին է, հաղորդում է “Ֆարս” տեղեկատվական գործակալությունը: Առայժմ հաշվված է ընդամենը 826.6 հազար ձայն, որոնցից 402 հազարը Ռոուհանիի օգտին են: 2-րդ տեղում Թեհրանի պահպանողական քաղաքապետ Մոհամադբակեր Կալիբաֆն է, որը հավաքել է հաշվված ձայներից 126.9 հազար ձայն: Հասան Ռոուհանին ներկայումս […]

Տեր-Պետրոսյանը զեղչեր է սահմանել. 168 ժամ

Ըստ “168 ժամի”, երեկ տեղի ունեցած “Հայ ազգային կոնգրես”  կուսակցության (ՀԱԿԿ) հանրապետական խորհրդի նիստի ժամանակԼեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է կուսակցական անդամավճարը սահմանել 400 դրամ, սակայն կուսակցության անդամները կարողացել են հասնել 25 տոկոսանոց զեղչի, ինչի արդյունքում որոշվել է, որ ՀԱԿԿ յուրաքանչյուր անդամ ամսական պետք է վճարի 300 դրամ։ Եթե նկատի ունենանք, որ ՀԱԿԿ-ն ունի 2 հազար անդամ, […]

Կճոյանի սանիկը ամեն ինչ թողնում է Տիրոջը. Հրապարակ

Ըստ  “Հրապարակ”-ի,  գործարարներ Փայլակ Հայրապետյանի եւ Աշոտ Սուքիասյանի միջեւ ընթացող պայքարը տեղափոխվել է նաեւ վիրտուալ հարթակ: Հունիսի 4-ից “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում բացվել է “Աշոտ Սուքիասյանի ճշմարտությունը” խորագրով էջ, որտեղ գործարարը ներկայացրել է “իր ճշմարտությունները” խնդրո առարկա գործի հետ կապված:  “Մինչ ճշմարտությունը հագնում է իր կոշիկները, սուտն ամբողջ աշխարհն է պտտվում”,-գրված է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ […]

Դելոն` հարսանյաց խնջույքի հյուրերի, նվերների ու չնետված ծաղկեփնջի մասին /ֆոտո/

Վահագն Ստեփանյանի` Դելոյի, եւ Ռուզաննայի` հունիսի 9-ին տեղի ունեցած պսակադրության մասին արդեն հայտնի է: Հումորիստ-դերասանը BRAVO.am-ին տրամադրել է հարսանեկան խնջույքի ընթացքում արված նոր լուսանկարներ, նշել, որ իր համար կարեւոր օրը հրաշալի է անցել, ինչպես նաեւ արարողության հետ կապված մի շարք մանրամասներ է պատմել:): Եվ այսպես, Դելոյի ու Ռուզաննայի հարսանիքին ներկա են եղել հայկական շոու-բիզնեսի մի […]

Վահագն Մարգարյանն է ներկայացնում Հայաստանը

Փետրվարի 23-ին կայացած  “Պատանի պարողների Եվրատեսիլ” մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլում 11 մասնակիցներից հաղթող ճանաչվեց 17-ամյա Վահագն  Մարգարյանը: Հայաստանն առաջին անգամ այս հեղինակովոր մրցույթում ներկայացնող պատանին հանդես է գալու առաջին համարի ներքո: Պատանի պարողների “Եվրատեսիլ-2013” մրցույթը ուղիղ եթերով հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերությամբ, ժամը 22-ից: Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է Լեհաստանի Գդանսկ քաղաքում:

Ո՞րն է սեքսի մայրաքաղաքը

Պահպանակի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը միջազգային հարցում է անցկացրել` պարզելու` որն է սեքսի մայրաքաղաքը: Հարցման արդյունքները բավականին անսպասելի են եղել: 29 հազար մասնակիցներ աշխարհի 23 երկրներից գնահատել են քաղաքների “սեքսուալ” կարգավիճակը եւ որոշել հաղթողին: Առաջին տեղում է հայտնվել Սանկտ-Պետերբուրգը: Ինչպես նշում է բրիտանական “The Times”-ը, ՌԴ մշակութային մայրաքաղաքն առաջ է անցել խոշորագույն եվրոպական կենտրոններից` Փարիզից, […]

Ամերիկացին հայց է ներկայացրել վիրաբույժի դեմ` 8-ամսյա էրեկցիայի պատճառով

Ամերիկյան Դելավեր նահանգի բնակիչը հայց է ներկայացրել վիրաբույժի դեմ` անհաջող վիրահատության համար, որը կողմնակի ազդեցություն է թողել 44-ամյա Դենիել Մետսգարի վրա, ինչն էլ իր հերթին դրսեւորվել է 8 ամիս շարունակվող էրեկցիայով:  2009-ին նա ուրոլոգի օգնության կարիք է ունեցել: Բժիշկները նրա մարմնում հատուկ իմպլանտներ են տեղադրել, որոնք պետք է ապահովեին նրա սեռական օրգանի նորմալ աշխատանքը: Սակայն […]

Վարդան Պետրոսյանը կվերադառնա.հայտարարվեց հանրահավաքում

“Նախախորհրդարան” շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը հաշվետվություն ներկայացրեց իրենց շարժման գաղափարները տարբեր երկրներում տարածելու մասին: Նա նշեց, որ սփյուռքում ստեղծվում են գրասենյակներ. “Քանի որ սփյուռքի ինքնության բանալին գտնվում է Հայաստանում ուրեմն հարկավոր է արթնացնել այդ ոգին”: Գարեգին Չուգասզյանը կոչ արեց աշխարհի տարբեր գաղութներում բնակվող հայերին.” Ինքնակազմակերպվելու համար Ձեր հայացքները հառեք դեպի Հայաստան”: Նա տեղեկացրեց, որ Փարիզում […]

”Չի կարելի մարդկանց հետապնդել իրենց սեռական կողմնորոշումների համար” /վիդեո/

”Այդ հարցը շատ է ծայրահեղականացվում և 21-րդ դարում ընդհանրապես խտրականությունների խնդիրը չվերացնելը ես դա ուղղակի հետադիմություն եմ համարում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` խոսելով ՄԻՊ-ի կողմից առաջ քաշված ”Խտրականության” դեմ պայքարի նախագծի մասին, որը նախնական տվյալներով` աշնանը պետք է քննարկվի Ազգային ժողովում: ”Երբևիցե չեմ եղել այն կարծիքին, որ դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ