10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԱԽ քարտուղարը հանդիպեց ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության առկա վիճակը եւ հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության մակարդակը եւ հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` նշելով որ բոլոր ծրագրերը հաջող ընթացքի մեջ են:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է 2010թ. մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման ուղղությամբ բանակցություններում զգալի առաջընթացը, ինչը վկայում է հիմնական հարցերի շուրջ Հայաստանի եւ Եվրամիության մոտեցումների ընդհանրության մասին:

Իր խոսքում Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում շրջադարձային կլինի, քանի որ գագաթնաժողովին ԵՄ-ն ցանկանում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը եւ որ այդ համաձայնագրերը կարող են դառնալ քաղաքական ասոցացման, ինչպես նաեւ տնտեսական ինտեգրման իրական գործիք:

Շտեֆան Ֆյուլեն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ եւս աջակցել իրականացվող բարեփոխումների ընթացքին, քանի որ դրանք մի շարք ուղղություններով լիովին համահունչ են Եվրոպական հարեւանության քաղաքականության փիլիսոփայությանը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը առնչվող հարցեր եւս:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ