10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Մի երկու լիմոնադ, մի քանի կանֆետով վիրավորում են ազատամարտիկի արժանապատվությունը”

Ազատամարտիկները պահանջում են , որ ընդունվի օրենք, որը կնպաստի ազատամարտիկների իրավունքների պաշտպանությանը:

“Պահանջում ենք, որ օրենք ընդունվի կամավոր ազատամարտիկի մասին, այսինքն բոլոր նրանք, ովքեր թողել են իրենց տունը , երեխաներին ու գնացել են իրենց կյանքի գնով երկիր պահելու համար՝ պետք է տարբերվեն”,- այսօր՝ հուլիսի 10-ին “Հենարան” ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մոլոկան):

“Որտեղ գնում ես աշխատանքի ընդունվելու մանավանդ, որ իմանում են պատերազմի մասնակից ես ընդհանրապես գործ չեն տալիս”,- զայրույթը կիսեց պահեստազորի փոխգնդապետ  Գևորգ Տեր Գևորգյանը

Գևորգ Տեր-Գևորգյանն տեղեկացրեց, որ իրենց խնդիրները նոր չեն և իրենք վաղուց են բարձրաձայնել այդ խնդիրների մասին:

«Մենք այսօր ունենք տարածաշրջանում ամենակայացած ու մարտունակ բանակը, սակայն վերջին տարիներին շատ է խոսվում բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի, դեպքերի մասին: Այդ ամենն ուղիղ կապ ունի այսօրվա ազատմարտիկների սոցիալական վիճակի հետ: Եթե ժամանակին պետությունը լուծած լիներ ազատամարտիկների խնդիրները, ես համոզված եմ, որ մեր բանակն այս վիճակում չէր լինի»,-ասաց նա :
«Ես չգիտեմ որևէ մեկ այլ պետություն, որտեղ հաղթանակած երկիրը հաղթանակի տարիները որակվեն որպես մթի ու ցրտի տարիներ: Եթե մենք ի սկզբանե այդ տարիները որակած լինեին հաղթանակի և հերոսամարտի տարիներ, այսօրվա բարոյահոգեբանական վիճակը այլ կլիներ, և եթե չլուծվի այս խնդիրները, այդ վիճակն ավելի կխորանա»,-հավելեց Գևորգ Տեր-Գևորգյանը:

Նրա գնահատմամբ. “ Նոր տարուց նոր տարի մի 2 հատ լիմոնադ կամ մի երկու հատ կանֆետ տալով իջացնում ենք այդ մարդկանց արժանապատվությունը: Մենք ինչ ենք ուզում, ուզում ենք որ այդ անկախությունը որ ձեռք ենք բերել պետականություն ենք ստեղծել, ուզում ենք պետությունը զբաղվի էս խնդիրներով”,-բողոքն ու ցավը այսպես մեկնաբանեց պահեստազորի փոխգնդապետը:
Կարեն Մելիքբեկյանը ընկերոջ խոսքին ավելացրեց սեփական տեսակետը .«Այս ամբողջ պատմության մեջ ավելացնելու բանը այնա, որ այս ամենը հնուցա եկել՝ սոցիալական վիճակը այն տղաների, որոնք որ այսօր հերոս տղաներ են: Այս ամենը եկելա դարերի խորքից և ընդհանրապես ոչ մի պետության մեջ այսպիսի պատմություն չի եղել, որ 20-րդ դարի վերջին հայ ազատամարտիկները, որոնցից շատ-շատերը հերոսաբար զոհվեցին՝ գիտակցելով ինչի են գնում, լուրջ սպասելիքներ ունեն ՀՀ կառավարությունից »,-ասաց նա և ավելացրեց, որ եթե ազատամարտիկների այս խնդիրները չլուծվեն, բանակի բարոյական խնդիրը չի վերականգնվի ժողովրդի առաջ: Կարեն Մելիքբեկյանը փաստեց, որ այսօրվա երիտասարդներից շատերը կամավոր չեն գնա զինծառայության:
Ազատամարտիկներն ասացին, որ իրենք արդեն ոչ թե խնդրում են այլ պետությունից պահանջում են, որպեսզի լուծվեն իրենց խնդիրները: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ