18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանցի 46 շնորհալի աշակերտներ մեկնել են Բուխարեստ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երեւան-Բուխարեստ աշակերտական ճամբար են մեկնել ուսումնական, ինչպես նաեւ մշակույթի եւ սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող երեւանցի 46 աշակերտներ։ Երեխաներին Բուխարեստ ճանապարհելիս Երեւանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել եւ բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը եւ հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Յոթնօրյա ճամբարի ընթացքում հայաստանցի աշակերտները ռումինացի հասակակիցների հետ մշակութային, մարզական եւ այլ  մրցաշարերի են մասնակցելու։  

“Ընտրել ենք շնորհալի երեխաների, ովքեր գերազանց հաղորդակցվում են անգլերենով եւ կարող են օտար երկրում պատվով ներկայացնել հայկական մշակույթը, ազգային արժեքները։ Երեւանցի աշակերտները Բուխարեստ են մեկնում ինչպես հանգստի, այնպես էլ հատուկ պատրաստված մշակութային ծրագրով, որպեսզի ճամբարը երկուստեք ուսուցողական լինի՝ հայ եւ ռումինացի հասակակիցները միմյանց հաղորդակից դարձնեն իրենց երկրների մշակույթներին”,- նշել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Երեւանցի աշակերտներն իրենց հետ տարել են Հայաստանը եւ Արցախը խորհրդանշող հուշանվերներ։

Երեւան-Բուխարեստ ճամբարի օրերին երեւանցի աշակերտները հանգստի են մեկնելու նաեւ Ռումինիայի մեկ այլ՝ Կոստինեշտի ծովափնյա քաղաք։

Երեւան-Բուխարեստ աշակերտական ճամբարի անցկացման համաձայնությունը ձեռք էր բերվել Երեւանի եւ Բուխարեստի քաղաքապետերի հանդիպման ժամանակ եւ իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական հոգածությամբ։

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ