29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

ԵՄ ինտեգրացիայի կասեցումը դեռ չի նշանակում, որ միանալու ենք Մաքսային միությանը. ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Եվրամիության հետ ինտեգրացիայի կասեցումը դեռեւս չի նշանակում, որ իրենք պետք է միանան Մաքսային միությանը, փոխանցում է РИА Новости-ն: “Եթե մենք հետաձգել ենք ստորագրումը, ուրեմն պետք է Մաքսային միությանը միանա՞նք, ով ասաց նման բան”,- ասել է վարչապետը:  

Միասին փողոց դուրս կգա՞ն /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ որքան էլ իշխանությունը ջանք գործադրեց ընդդիմությունը ջաջխջախելու, սակայն ընդդիմություը կա: ՛՛Ընդդիմությունը շարունակում է գործել, միգուցե ոչ հանրահավաքային ֆորմատով, բայց հանրահավաքն ինքնանպատակ չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը: Նա հավաստիացրեց, որ հանրահավաք կլինի այն ժամանակ, երբ արդեն կլինեն շատ կոնկրետ հնարավորություններ իշխանափոխության համար: Դիտարկմանը, թե ի տարբերություն Վրաստանի՝ […]

Թունավորում

Նոյեմբերի 23-ին, ժամը 02.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով ՛՛Մուրացան՛՛ ԲԿ են տեղափոխվել Երևանի Դ. Մալյան փողոցի թիվ 20 շենքի բնակիչներ Ք. (ծնվ. 2000թ.) և Ա. (ծնվ. 1994թ.) Խոսրովյանները: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Առաջիկա օրերի եղանակը

Նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-25-ին ցերեկը կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:   Երևանում նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 27-ին սպասվում են տեղումներ:

Հրաժարվենք Եվրատեսիլից

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Օրինակ, մենք ավելի հարու՞ստ ենք, որ էս տիկնակլոնձ շոուին մասնակցում ենք ամեն տարի: Հրաժարվենք Եվրատեսիլից մնացածների նման՛՛:  Նշենք, որ նման խոսակցությունների առիթ է հանդիսացել այն, որ հաջորդ տարի Եվրատեսիլում Ավստրիան մասնակիցը տրանսվեստիտ է լինելու: 

Կառլսենը շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնն է

Հնդկաստանում  ավարտվել է շախմատի չեմպիոնի համար պայքարը: Հիշեցնենք, որ չեմպիոնական թագին տիրանալու համար պայքարում էին աշխարհի ներկայիս չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ նրան ձեռնոց նետած նորվեգացի Մագնուս Կառլսենը: Մրցակիցների 10-րդ պարտիան ավարտվել է ոչ ոքի, որը նշանակում է, որ Կառլսենը ժամանակից շուտ կարողացավ հաղթել 6.5-3.5 հաշվով եւ ապահովել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 22-ամյա նորվեգացին դարձավ աշխարհի […]

Ինքնասպան եղած հնդիկ ուսանողի կողմից տուծած հայուհին հատուկ հսկողության տակ է

Henaran.am-ի տեղեկություններով` նոյեմբերի 16-ին հնդիկ ուսանող Դենիշ Բաբուի կողմից մարմնական վնասվածքներ ստացած Աստղիկ Ա.-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն անվտանգության որոշ հարցերից ելնելով` նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Աստղիկը, նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկվում է: Այլ մանրամասներ մեր աղբյուրը առայժմ չհայտնեց; Միաժամանակ հարցաքննվել են մի խումբ մարդիկ, կասկածյալներ չկան:  Դենիշ Բաբուի ծնողները նույնպես հարցաքննվելու […]

Նայեք` չշշկռեք բողոքողներին գնահատականներ տալիս

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Մի բան եմ զգուշացնում բոլոր նրանց, ովքեր «կամպանիա» են սկսել Պուտինի այցի դեմ բողոքել պատրաստվողների դեմ: Իսկ կամպանիան հետեւյալն է. ով Արթուր Սաքունցի հետ դուրս գա փողոց. նա… Ուրեմն, այսպես, շանտաժներ չանեք: Ես բողոքի ակցիայի դուրս գալիս չեմ նայում, թե էլ ով կա այնտեղ, ում […]

Երկրաշարժ Իրանի տարածքում

Նոյեմբերի 22-ին, ժամը 22.45-ին ”ՍՊԾ” գործակալությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.31-ին Իրանի տարածքում` Կերմանշախ քաղաքից 109 կմ արևմուտք, տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 34.080 և արևելյան երկայնության` 45.900:

Կորոշեն Վաշինգտոնում եւ Բրյուսելում

”Ժառանգություն՛՛ կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Ուկրաինայի որոշմանը կասեցնել ԵՄ-ի հետ անդամակցությունը: ՛՛Ռուսաստանի՝ դիվանագիտության եւ միջազգային իրավունքի որեւէ նորմի մեջ չտեղավորվող շանտաժներով եւ ճնշումներով հագեցած քաղաքականության հետեւանքով Ուկրաինան չի ստորագրում իր իսկ նախաստորագրած Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Վստահ եմ որ իր անմիջական հարեւանների, ԵՄ-ի, իսկ մեծ հաշվով՝ Արեւմուտքի դեմ Ռուսաստանի այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ