28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հռիփսիմե Խուրշուդյանին օգնում է սկեսուր-մայրիկը /վիդեո/

Եվրոպայի եւ աշխարհի ծանրամարտի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 2012թ-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը տղային ունենալուց հետո վերադառնում է մեծ սպորտ: Նրա որդին չորսուկես ամսական է:

“Ինձ օգնում է կիսուրս, զբաղվում է Աշոտիկով, իսկ ես պարապում եմ՝ օրական երկուսուկես ժամ”,-ասաց նա:

Հռիփսիմեի խոսքով, երբ երեխա ունենալուց հետո մոտեցավ ծանրաձողին՝ զարմացավ. Ինքն իրեն հարցրեց՝ միթե ես եմ բարձրացրել 170 կգ ծանրաձողը: “Հիմա կարողանում եմ բարձրացնել 70 կգ եւ պատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը”,-ասաց նա: Առայժմ ծանրամարտիկին հաջողվում է համատեղել մեծ սպորտն ու ընտանիքը: Իսկ այն հարցին կուզենար տղան շարունակեր մայրիկի ուղին՝ ասաց.”Չգիտեմ, ինքը թող որոշի, բայց ասեմ, որ ճարպիկ է”:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ