18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փոստանջյանը համապետական գործադուլի կոչ է անում

՛՛Այս կառավարությունը համապատասխան ժամանակին չի ավարտել իր աշխատանքները, այս կառավարությունը թափթփված, անշնորհք ու անկազմակերպ կառավարություն է, որ չի կարողացել ավարտել իր գործերը ու ծանրաբեռնում է Ազգային ժողովը՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարեց՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ նկատի ունենալով, որ դեկտեմբերևին տասին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ:

Պատգամավորը նշեց, որ վերջին օրերին քննարկման դրվեց ՛՛Կենսաչափական անձնագրերի վերաբերյալ՛՛ օրենքը, ըստ որի՝ հաջորդ տարվա հունվարի մեկից մոտ հարյուր հազար մարդ պետք է ստանա նոր անձնագիր,  որն արժենալու է 28 հազար դրամ:

Դիտարկմանը, թե այս դեպքում ինչու ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները չեն բոյկոտում նիստը և ավելի սուր գործողությունների անցնում, Փոստանջյանը պատասխանեց. ՛՛Մենք ազգային ժողովում չենք, փորձում են մեզ լռեցնել, անջատում են խոսափողը, եթե այստեղ ենք, բոյկոտում ենք կամ չենք բոյկոտում, իրենք դրանից չեն կաշկանդվում:

Սակայն, ես համաձայն եմ, պետք է դիմել ռադիկալ որոշումների: ՍԴ դիմում ներկայացնելուն զուգահեռ այս չորս ուժերը համատեղ պետք է բողոքի ակցիաներ անեն՛՛: Փոստանջյանը կարծում է, որ երկրում պետք է հանրապետական գործադուլ իրականացվի ՛՛Պարտադիր կուտակային կենսաթոշակային՛՛ համակարգի ներդրման օրենքը տապալելու համար:

Դիտարկմանը, թե խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը չմասնակցեց այս համակարգի դեմ բողոքի ակցիաներին, ինչպես կարող են հանրապետական գործադուլ իրականացնել, նա արձագանքեց. ՛՛Թևան Պողոսյանը կուսակցության անդամ չէ, նա իրավունք ունի ազատ կարծիք արտահայտել, դա իր կարծիքն է՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ