22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինը եկել էր գույքագրում կատարելու

՛՛Ճիշտ են նկատել, որ աննախադեպ էր՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցներին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով իշխանության արտահայտած տեսակետը, թե ՌԴ նախագահի այցը աննախադեպ էր: Սակայն ի տարբերություն իշխանության՝ Փոստանջյանն այս այցի աննախադեպ լինելն այսպես է գնահատում. ՛՛Եթե պետական այց է, լինում է մայրաքաղաքում, այլ ոչ թե առաջին հերթին այցելում էր ռազմաբազա ու գույքագրում կատարում, նա եկել էր՝ հաշվառելու իրեն պատկանող ՀՀ-ում գույքը: Այդ տեսանկյունից աննախադեպ էր՛՛,-պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ-ի այցին, ապա Փոստանջանը նկատեց, որ նրա հետ, դժվար թե, որևէ շփում լինի: ՛՛Հատուկ հանդիպումներ նախատեսված չեն, բայց այն, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հերթական մի ավանտյուրան է, որ համաձայնեց իրականացել Ս. Սարգսյանը, մնում ենք այդ կարծիքին ու դրանք դեմ են հայ ժողովրդի շահերին: Այցելությունն էլ բնական է, նա ներկայացնում է այն պետությունը, որ ակտիվ քարոզչություն ու դիվանագիտություն է իրականացնում արտաքին հարաբերություններում՛՛:

Ըստ Փոստանջյանի՝ Դավութօղլուի այցը պայմանավորված է ոչ թե Հայաստանի ինքնիշխան ցանկությամբ, այլ այն պետք է դիտարկել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման այդ գործընթացի շարունակությունը:

՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավարնա այս այցից հայ-թուրքական հարաբերություններով որևէ դրական տեղաշարժ չի ակնկալում: ՛՛Թուրքիան իր ցանկություններով երբեք չի ուզենա ունենալ բարիդրացիական հարաբերություններ առանց նախապայմանների՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ