Լեհաստանը` որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող, հնարավորինս կնպաստի ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդմանը. դեսպան

Երևանի պետական համալսարանի և Կրակովի Յագելոնյան համալսարանի կողմից Երևանում կազմակերպված կլոր-սեղան քննարկման ընթացքում հայ և լեհ քաղաքագետներն անդրադարձել են Արևելյան գործընկերության ձեռքբերումներին և ապագային, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարներին: ՛՛Արևելյան գործընկերություն և Հայաստան. նպատակներ, փորձառություն և մարտահրավերներ՛՛ խորագրով գիտաժողովին մասնակցում էին Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Բոգդան Շլախտան և դոկտոր, պրոֆեսոր […]