Երազախաբության նման բան է
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ևս մեկ անգամ հայտարարեց, որ հավանաբար գազի գնի իջեցում կլինի:
Հարցին, թե տեղյակ է եղել, որ ”Հայռուսգազարդը” պարտք է ունեցել մոտ երեք հարյու միլիոնի չափով, Սահակյանը պատասխանեց, որ թվերից տեղյակ չի եղել, բայց պարտքի մասին իմացել է: ”Ես անընդհատ էլ իմացել եմ այդ մասին, թվային տվյալներ չեմ իմացել, բայց օրենսդրական ճանապարհով որոշակի փոփոխություններ ենք կատարել, որպեսզի սոցիալապես անապահով խավին աջակցենք”,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ եթե այդ բանակցությունները չլինեն, ապա բնակիչները գազի համար ավելի թանկ պիտի վճարեին:
Ինչ վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ընթացող բողոքի ակցիաներին, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի` գործադուլ անելու կոչին, ապա Սահակյանն ասաց. ”Իրենք արդեն քսան տարի է` գործադւոլի մեջ են, էլ ինչ անեն: Մի կողմից ասում են աշխատատեղ չկա, մի կողմից էլ ասում են գործադուլ անենք, երազախաբության նման մի բան է”: