09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կցրտի

Հոկտեմբերի 5-ին և 6-ին հանրապետության տարածքի մեծ մասում կդիտվի արագ փոփոխվող, անկայուն եղանակ: Ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր են առատ տեղումներ: Տևական ու գրեթե անդադար անձրևներ են սպասվում հարավում` Սյունիքում և Արցախում: Լեռներում հնարավոր են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ և քամի 15-18մ/վրկ:ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. օդի […]

Շաբաթվա լավագույն գոլերը /վիդեո/

TvGOLO-ն այսօր ներկայացրել է շաբաթվա լավագույն 10 գոլերը:Գոլերի հեղինակներն են.Լեոն Բենկո ՛՛Ռիեկա՛՛Սեզար Պերեյրա ՛՛Բելգրանո՛՛Յոհան Կաբայ ՛՛Նյուքասլ՛՛Ռենե Ստեր ՛՛Ստ Նեոթս Թաուն՛՛Իգոր Լեբեդենկո ՛՛Թերեք՛՛Հիսատո Սատո ՛՛Հիրոսիմա՛՛Յենս Հեգելար ՛՛Բայեր՛՛Կլեյսոն ՛՛Էլֆսբորգ՛՛Յուրիս ժիգաեւվս ՛՛Վենտսպիլս՛՛Դիեգո դե լա Տորե ՛՛Կուերետարո՛՛

“Կարոն իմ ընկերն է, բայց թող ներող լինի … “. Աբովյանը չի հասնի Էջմիածնին

Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշում է քաղաքի տոնը: Նույն օրը նաեւ մեծ տոնակատարություն է Աբովյանում. այստեղ նույնպես քաղաքի տոնն են նշելու: “Կարոն իմ ընկերն է, բայց թող ներող լինի ինքը, Էջմիածինը 5000 տարվա քաղաք ա, Աբովյանը 50…:Թող իրանք փոխեն իրենց տոնը “,-Henaran.am-ի  հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նրա խոսքով, իր ղեկավարած քաղաքի տոնը նշվել […]

Հանրային հեռուստաընկերությունում խառն են. Հրապարակ

 Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում դժգոհությունները հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից եւ տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից աճում են: Ըստ ”Հրապարակ”-ի, վերջիններս ֆինանսական կասկածելի ծախսեր են անում, այդ թվում` ահռելի աշխատավարձեր են նշանակում իրենց եւ իրենց մտերիմներին, թանկարժեք տեխնիկա են ձեռք բերել, որն աշխատեցնող մասնագետների պակաս կա, չպատճառաբանված կրճատումներ են արել, եւ ամենակարեւորը` նյարդային եւ անհավասարակշիռ պահվածք ունեն: […]

“Մուծվում” են գեներալի որդուն. Չորրորդ իշխանություն

 ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդիներից մեկը՝ Արման Գրիգորյանը, չունի երթուղային տաքսիների գծի շահագործման թույլտվություն, սակայն անլեգալ գործող բիզնեսից մեծ գումարներ է վաստակում։ “Չորրորդ իշխանության” աղբյուրների փոխանցմամբ՝ Էջմիածին-Երեւան տաքսիները ապօրինի են աշխատում, դրանք պատկանում են մասնավոր մարդկանց, սակայն օրական 12 հազար դրամ “մուծվում” են գեներալի որդուն։ Մոտ 30 տաքսիներից ստացված 12 հազարական դրամը ամսական կազմում […]

Դեմ են ահուսարսափ ռեկտորին. Առավոտ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստորագրահավաք է սկսվել ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ: “Առավոտ”-ին այդ մասին տեղեկացրել է  ՀՊՃՀ Հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը: Պարոն Մանուկյանի ձեւակերպմամբ` կոլեկտիվը հոգնել է ռեկտորի դեսպոտ կառավարումից ու բոլորին ահուսարսափի մեջ պահելուց։ Նա նաեւ հայտնեց, որ կոլեկտիվը պատրաստվում է անգամ դասադուլ անել: Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի […]

Արարատ-73-ին ընդունել է կաթողիկոսը

Հոկտեմբերի 10-ին կլրանա լեգենդար Արարատ-73-ի հաղթանակի 40-ամյակը եւ այդ կապակցությամբ լեգենդար թիմի լեգենդար ֆուտբոլիստները գտնվում են Երեւանում:Նրանց ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ.կաթողիկոս Գարեգին Բ-ն:Կաթողիկոսը նշել է, որ ինքը եղել է ակումբի ջերմ երկրպագու եւ նույնիսկ ներկա է եղել ՛՛Արարատ՛՛-՛՛Բավարիա՛՛ հանդիպմանը:Հանդիպման վերջում կաթողիկոսը ֆուտբոլիստներին շվեյցարական ժամացույցներ է նվիրել:

Իշխանը չգիտի գլխի գալիքը. Ժամանակ

Այս տարվա նոյեմբերին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Ջաքարյանի լիազորությունների ժամ­կետը: Ըստ շրջանառվող խո­սակցությունների դեռեւս հստակ որոշումչկա նրան փո­խարինելու կամ վերանշանակելու մասին: Այդուամենայնիվ, “Ժամանակ”-ին տեղեկություններ են հասել արդեն շրջանառու­թյան մեջ դրված հավանա­կան թեկնածուների, մասնա­վորապես ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի եւ նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայու­թյան պետ Հովհաննես Հովհաննիսյանի անունների մա­սին: Ի. Զաքարյանի շրջապա­տից փաստում են, […]

Ինչ արժե հոգեհանգիստն եկեղեցիում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, վերջին շրջանում Հայաստանում ավելի ու ավելի հաճախ կիրառվող՝ հանգուցյալի դին եկեղեցում դնելն ու հոգեհանգստյան արարողությունն այդտեղ կազմակերպելը, պարզվում է, ամեն մարդու բան չէ։ Եկեղեցին նման հնարավորություն տալիս է միայն իր հոտի այն ներկայացուցիչներին, ում սոցիալական վիճակը թույլ է տալիս վճարել դրա դիմաց։ Նման ցանկություն ունեցողներին մեր եկեղեցու հոգեւոր հովիվները անմիջապես հայտնում են […]

Ամեն վայրկյան սպասում են Մարգարին. Ժողովուրդ

ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ազատ է արձակվելու: “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ որ նրա հարազատնե­րին արդեն տեղեկացրել են, որ ՀՀ ան­կախության 22-րդ տարեդարձի առթիվ կիրառված համաներման արդյունքում ազատ կարձակվի նաեւ Օհանյանը: Նրա եղբայրը ոստիկանության Մեծամորի վարչության նախկին պետ Մուշեղ Օհանյանը, թերթի  հետ զրույ­ցում ասաց, որ իրենք ամեն վայրկյան սպասում են նրա ազատմանը. “Չգիտեմ, որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ