15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արվեստագետ ուսանողները մրսում են. տնօրենը պատճառ ունի

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սովորողների ծնողները Henaran.am-ին ահազանգեցին, որ ուսումնարանը չի ջեռուցվում եւ երեխաները չեն կարողանում դասի նստել:

“400 հազար դրամ ուսման վարձ ենք տալիս, հետո էլ ստիպված ենք լինելու մի էդքան էլ ծախսել երեխեքի բուժման համար”,-ասացին նրանք: Ծնողների խոսքով, տնօրենը չի պատասխանում այդ հարցին:

“Էդ լավ է, որ ահազանգում են, բա պատճառը չեն ասում՝ ի՞նչն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ուսումնարանի տնօրեն Գայանե Հարությունյանը: Տնօրենի հավաստմամբ, ուսման վարձավճարները չեն կարողացել հավաքել, ինչի պատճառով էլ ջեռուցման սեզոնը մի քիչ ուշացավ:

”Երկու միլիոնից ավելի պարտք կա վճարների, ես իրենց էլ եմ հասկանում, բայց պիտի իրենք էլ ուսումնարանին հասկանան”,-ասաց տիկին Հարությունյանը՝ ավելացնելով, որ երկուշաբթի օրվանից ուսումնարանը ջեռուցվելու է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ