06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չի կարելի վաճառել, տալ , նվիրել երկրիդ ունեցվածքը. քաղտեխնոլոգ

 Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վիլնյուսյան գագաթնաժողովին եւ Հայաստանի արտաքին վեկտորին:

”Ես ասել էի, որ Վիլնյուսում ինչ-որ մի թուղթ կստորագրվի ու ստորագրվեց՝ այդ ինչ –որ թուղթը”:

Իսկ ի՞նչ է ուզում ժողովուրդը: Ժողովրդի ցանկությունը ճշտելու համար հարկավոր է սոցհարցում անցկացնել: Կարեն Քոչարյանը կողմ է համաժողովրդական քվեարկությանը՝ Մաքսային միություն, թե՞ Ասոցացման պայմանագիր:

Օրինակ բերելով Ուկրաինայի դեպքերը՝ քաղտեխնոլոգը նկատեց.”Այնտեղ մարդկանց զգալի մասը ցանկանում էր, որ ստորագրվի ասոցացման պայմանագիրը, դրա համար փողոց դուրս եկան, իսկ մեզ մոտ դա թերևս ցանկանում էր 200-400 հոգի, քանի որ դա պարզ երևաց կազմակերպված ակցիայի ժամանակ: Մի ակցիա, որտեղ ոստիկաններն ու լրագրողները ավելի շատ էին, քան բողոքողները”:

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Քոչարյանը գնահատեց.

“Եթե դու գրկաբաց ու գլուխդ դեմ տված գնում ես Եվրոպա, հարցա էտ Եվրոպան սպասումա քեզ, թե ոչ: Վերջին քսան տարիներին մենք մեզ վատ ենք  վերաբերվում: Ամեն դեպքում չի կարելի տալ, վաճառել, նվիրել՝ քո երկրի ունեցվածքը մի երկրի: Ինչը մենք հիմա անում ենք”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ