15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բացահայտվեց ողջ ճշմարտությունը /վիդեո/

Առինջ գյուղի  բնակչուհի բազմազավակ մայր Արուսյակ Սահակյանը Henaran.am-ի թղթակցի հետ նախորդ զրույցներում նշում էր, որ դադարել է հավատալ արդարադատությանը: Նրա ընտանիքում կատարված միջադեպը անմիջականորեն առնչվում էր օրենքին. մեկ տարուց ավելի` Արուսյակը պայքարում էր “Ճիշտը ջրի երես”  հանելու համար:

“Տղաս 5 անգամ դատապարտվածին մեկ ապտակ տալու համար անհիմն մեղադրվեց: Խփել էր, որովհետև վերջինս գողացած հեռախոս էր ցանկացել վաճառել վրան: Իմ տանը անօրինական խուզարկություն էին արել` առաջին դասարանցի թոռիս լեզուն վախից կապ էր ընկել, սաղ տունս շուռ էին տվել….”,-պատմել էր Արուսյակ Սահակյանը:

Մի քանի անգամ կինը ինքնասպանության փորձ է կատարել, որը կանխվել է ԱԻՆ աշխատակիցների շնորհիվ: Որդին` Նուբարաշեն քրեակատարողականում հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր միայն առողջությանը լուրջ վնաս պատճառելուց հետո:

Այս անգամ Արուսյակ Սահակյանը Henaran.am-ի թղթակցին հանդիպելու էր եկել` արդարության հաղթանակի մասին պատմելու համար.

“Տղաս արդեն ազատության մեջա, Գևորգ Կոստանյանը ու Վլադիմիր Գասպարյանը ամբողջ ճշմարտությունը բացահայտեցին՛՛,-տեղեկացրեց Արուսյակ Սահակյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ