Անկախ ՄԻՊ-ի որոշումից կդիմեն ՍԴ
՛՛Մեծամասնությունն ու կառավարությունը չեն ցանկանում լսել փաստարկներ, ու հակափաստարկներ չկան՝ ըստ էության՛՛,-ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին:
՛՛Մենք պարտադրեցինք, որ լսեն մեզ։ Այլ խնդիր է, որ մեծամասնությունը կառավարության համառությունը փորձում է առաջ մղել, առանց հաշվի առնելու, որ ոչ միայն նման ռեֆորմները պետք է հասարական լայն ընկալում ունենան, այլ կոնսեսուս ունենան, եթե չկա, ուրեմն անհաջողության են մատնված։ Դրանով է պայամանվորած, որ խոշոր ձեռնարկություներն իրենց անհամաձայնության մասին են հայտնել՛՛,-նշեց նա:
Մինասյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել ՍԴ արդեն հաջորդ շաբաթ: ՛՛Հույսով ենք՝ ՄԻՊ-ն էլ իր մասնակցությունը կունենա, և մենք կունենանք ՍԴ-ում արդյունավետ քննարկում: Անկախ նրանից առանձին հայցով ՄԻՊ-ը կմտնի, թե ոչ, մենք մտնելու ենք՛՛: Մինասյանը նշեց, որ եթե իրենց միջնորդությունը բավարարվի, օրենքի գործարկումը կկասեցվի: