02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայաստանի հավաքականի խաղացողը հրաժարվեց ղազախական ակումբից

Վերջին օրերին ռուսական լրատվամիջոցները նշում էին, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի ՛՛Ուրալի՛՛ հարձակվող Արթուր Սարկիսովը կարող է  տեղափոխվել ղազախական ՛՛Ակտոբե՛՛: Բայց այս տեղեկությունը հերքել է Սարկիսովի գործակալ Տիգրան Մկրտչյանը: Վերջինս հայտնել է, որ ներկա պահին ՛՛Ակտոբեն՛՛ չի դիտարկվում Սարկիսովի կողմից որպես ակումբ, որտեղ հանդես կգա ֆուտբոլիստը: Նշենք, որ ղազախական թիմում հանդես են գալիս Հայաստանի […]

Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը օպերատիվորեն լուծում են ստացել

Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների  կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն: Դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ  վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների […]

Ալիևը փորձում է զրոյացնել միջնորդների ջանքերը

”Ադրբեջանի կառավարության նիստում, հունվարի 9-ին, երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հայտարարությունները լավագույն ինդիկատոր էին` պարզելու, թե ինչ հետևություններ էր արել Իլհամ Ալիևը նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումից հետո: Իսկ հիմնական հարցերից մեկը հետևյալն էր. արդյոք Ադրբեջանը բանակցությունների ակտիվացման ու անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու նպատակով կհետևեր համանախագահների հորդորներին` զերծ մնալով այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք բացասական ազդեցություն […]

Քոչարյանն ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցությանն պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Facebook-յան իր էջում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: ”Առավոտ կանուխ տարբեր լրատվամիջոցներից բազմաթիվ հեռախոսազանգեր էին հնչում՝ պրն. Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին անդրադառնալու խնդրանքով: Խոստացա ծանոթանալ եւ պատասխանել: Քիչ առաջ կարդացի հարցազրույցը, եւ, որպեսզի առանձին-առանձին նույն պատասխանը տարբեր լրատվամիջոցներին չփոխանցեմ, որոշեցի համառոտ […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հունվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպեն նաև […]

Ի՞նչի պիտի հրաժարական տա /վիդեո/

Այսօր Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել էր լրագրողների ավանդական ընդունելությունը: Երկու լրատվամիջոցի հետ զրույցում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձավ Տրանսպորտի և կապի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու հետ կապված պատմությանը: Հիշեցնենք, որ Դավիթ Նավասարդյանի ավտոմեքենայում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, որը ուղարկվել է փորձաքննության:    ”Տեղյակ չեմ մանրամասներից, լրատվամիջոցներից եմ իմացել”,-ասաց Տարոն Մարգարյանը, ապա հավելեց. ”Դա իրավապահ մարմիններնների գործն […]

Կալաշնիկովը մահից առաջ ապաշխարող նամակ է գրել պատրիարքին

Աշխարհի ամենահայտնի ինքնաձիգի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը մահից կես տարի առաջ  ապաշխարող նամակ է գրել պատրիարք Կիրիլին, տեղեկացնում է  Известия-ն: Նա նշել է, որ խղճի խայթ եւ պատասխանատվություն է զգում բազմաթիվ մարդկանց առջեւ, ովքեր սպանվել են իր հեղինակած ինքնաձիգով: “Իմ հոգու ցավն անտանելի է, միեւնույն անլուծելի հարցն է ինձ տանջում` եթե իմ  ինքնաձիգը մարդկանց կյանքեր է […]

Հետ են գալիս 90-ականները…

”Գազի հաշվիչները նայե՞լ եք դեկտեմբեր ամսվա համար: Ում հետ խոսում ես` շոկի մեջ ա… 1 սենյականոց բնակարան` միջինում 50-60000 դրամի չափով, 2 սենյականոց` 60-80000 դրամ, 3 սենյականոց` 80000-ի մոտերը… Ամենաապսուրդ թիվը, որ լսեցի. 120000 դրամ պետք է վճարի ծանոթներիցս մեկը` 4 սենյականոց բնակարան տաքացնելու համար… P.S. Ու այդ ամենի հետ մեկտեղ, էնքան անորակ գազ է, […]

Քոչարյանն այդ նոր որակի ընդդիմության առաջնորդը դառնալու լավագույն հնարավորությունն ունի

ԿԼՂՀ նախկին ԱԳՆ, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին երկու հարցազրույցներին: Նա գրել է. ”Կարծում եմ, որ պարոն Քոչարյանն իր ասելիքը միանգամայն հստակ և ուղիղ է ասել՝ առանց ակնարկների: Իր ասածն այն էր, որ պարոն Տիգրան Սարգսյանը ապիկար վարչապետ է և փորձում է սեփական ձախողումների […]

Սաքունցը դիմում է Միհրան Պողոսյանին և Հրայր Թովմասյանին

2013 թ. հունվարի 9-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձորի բնակիչ Դավիթ Հակոբյանը, ում իրավունքները կոպտորեն խախտվել են: Ինչպես իր խնդիրը նկարագրում է Դ. Հակոբյանը. «Սա պարզապես իմ խնդիրը չէ, սա պետության խնդիրն է, քանի որ պետությունը պարտավոր է պաշտպանել երեխայի իրավունքները»: Դ. Հակոբյանն արդեն 2 տարուց ավելի է պայքարում է իր երեխայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ