05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՕԵԿ-ին նոր սցենա՞ր է առաջարկվել

Henaran.am-ի տեղեկություններով, “Օրինաց երկիր” կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին առաջարկվել է նախարարական 4 պորտֆել՝ պայմանով, որ ապրիլի 25-ին հայտարարի, որ համագործակցելու է կոալիցիայի հետ: Նույնիսկ նրան ձեւաչափն է առաջարկվել, որ իբր ՕԵԿ վարչության խորհուրդի որոշումը քննարկվել է տեղական կառույցներում ու վերջիններս դեմ են կոալիցայից դուրս գալուն:

Սակայն Արթուր Բաղդասարյանը չի համաձայնել նման սցենարին, բայցեւ  վերջնական “ոչ”-ն էլ չի ասել: Միայն ակնարկել է, որ Մոսկվայից հետո կխոսի:

ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից տեղեկությունը չշտել չհաջողվեց, քանի որ նա այլեւս չի պատասխանում լրագրողների հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՕԵԿ-ն հայտարարել է, որ իր մասնակցությունը կոալիցիային համարում է խնդրահարույց եւ աննպատակահարմար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ