13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Թեղուտի պատասխանատուները չհերքեցին, որ վնասվում է շրջակա միջավայրը /ֆոտո/

“Վալլեքս” խմբի “Թեղուտ”  ընկերության գլխավոր տնօրենի երկրաբանության եւ լեռնահանքային հարցերով տեղակալ Ռոբերտ Դերձյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընկերությունում արդեն ավարտվում են հանքաքարի արդյունահանման աշխատանքները:

“Մենք արդեն երկու աստիճանի վրա ունենք հանքաքարը բացված վիճակում եւ ավարտին է մոտենում ճանապարհի շինարարությունը բացահանքից դեպի հարստացուցիչ ֆաբրիկա”,-ասաց նա:

Ըստ պատասխանատուի,  Թեղուտի հանքավայրի շահագործման երկու փուլ է նախատեսված: Առաջին փուլով, նախատեսվում է 240 միլիոն տոննա լեռնային զանգվածի տեղաշարժ, որից 95 միլիոն տոննան հանքաքար է, իսկ մնացած 60%-ը՝դատարկ ապառներ են:

Ռոբերտ Դերձյանը չժխտեց, որ լեռնահանքային արդյունաբերությունը իր ազդեցությունն է ունենում  շրջակա միջավայրի վրա, սակայն արվում է առավելագույնը՝ վնասները մինիմալին հասցնելու համար: Մասնավորապես, Հայաստանի հյուսիսային մասուն նրանք իրականացնում են ծառատնկման գործընթաց եւ ամեն մի հեկտար հատված անտառի փոխարեն նախապես տնկվում է 2 հեկտար անտառ:

“ Թեղուտում օգտագործվում են ժամանակից, նորագույն տեխնոլոգիաները: Այնքան էլ անհանգստանալու կարիք չկա”,-ասաց  Ռ.Դերձյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Թեղուտի հանքավայրում էր: Նրա այցի նախօրեին հանքավայրում եղեւնիներ էին վերատնկվում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ