16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Եթե Ուկրաինան հետ կանչի իր դեսպանին

՛՛Ազգային շահի գիտակցումը շարունակում է մնալ սինկրետիկ դատողության մակարդակում, երբ մեզ համար նույնիսկ հակադիր շահերը սկսում են ընկալվել իբրև իրական շահեր, որը ոչ միայն անօգուտ, այլև շատ վտանգավոր միտում է: Դիցուք, Ղրիմի հարցում ՌԴ-ի դիրքորոշումը պաշտպանելու հարցը, որը բացի Ուկրաինայից, առաջ է բերելու ողջ Արևմուտքի նեգատիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց դրանից Հայաստանը ՛՛շահելու է՛՛ դիվանագիտական […]

Մխիթարյանի ”Բորուսիայի” մրցակիցը ”Ռեալ Մադրիդն է”

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում գերմանական ”Բորուսիայի” մրցակիցը ”Ռեալ Մադրիդն է”: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին, իսկ պատասխանը խաղը` ապրիլի 9-ին:  ¼ եզրափակչի մյուս զույգերն են ”Բարսելոնա”-”Ատլետիկո”,”Պարս-Սեն-Ժերմեն”-”Չելսի”, ”Մանչեսթեր Յունայթեդ”-”Բավարիա”: 

Ընթացքի մեջ են ծառերի էտման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքները: Էտման աշխատանքներ  են իրականացվում ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում: Կախված ծառի տեսակից, կատարվում է ագրոպահանջներին համապատասխան էտ՝ ապահովելով ծառերի  բնականոն աճը: Էտի շրջանակում որոշ ծառեր նաև գեղարվեստական ձևավորում […]

“ԲՀԿ-ն կդառնա ՃԿԿ, եթե “

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գնահատեց ընդդիմադիր կուսակցությունների գործելաոճը: Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանում դասական իմաստով կուսակցություն է միայն ՀՅԴ-ն, որն ապացուցել է, որ ունակ է աշխատել ինչպես էքստրեմալ, այնպես էլ ոչ էքստրեմալ պայմաններում:  “Մեծ հաշվով, Հայաստանում կուսակցություններ չկան: Օրինակ, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ դադարում է զբաղվել քաղաքականությամբ, կդադարի գոյություն ունենալ […]

Զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը

ՀՅԴ մամլո դիվանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. Այսօր, մարտի քսանմեկի  առավոտյան, զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել    Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից: Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել  է Քեսաբին մաս կազմող Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են: Սիրիական բանակը  փորձում է ետ մղել գրոհայիններին: Բախումները ներկա պահին շարունակվում են: Այս […]

Երկու տարի սահման պահելուց հետո՝ ոչ պիտանի․ ծայրահեղ վիճակում գտնվող զինվորին օգնություն է հարկավոր

 22-ամյա Իշխան Ղալամյանը ծնվել է 1991թ. հունիսի 15-ին՝ Սիսիան քաղաքում, որտեղից էլ, դպրոցն ավարտելուց հետո, զորակոչվել է բանակ: Զինծառայությունն անց է կացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ որպես սահմանապահ 2 տարի կանգնելով Ջաբրաիլի 1-ին գծում: Իշխան Ղալամյանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 14-օր, սակայն նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևանի կենտրոնական հոսպիտալ, […]

Ռուսական բուհերերում ՀՀ քաղաքացիների համար մոտ 200 տեղ է հատկացվել

Ռուսական բուհերը 2014-2015 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում են ընդունելություն ուսանողական, բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: Այն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության կողմից՝ Հայաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» -ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Կալինինը: Նա նշել է, որ հայտերն ընդունվում են մինչև մարտի 25-ը: […]

19-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 2.6 մլն ռուբլի

Чемпионат.com կայքը եւ ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը շարունակում են միջոցներ հավաքել 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Արդեն իսկ հավաքվել է 2 602 000 ռուբլի: Սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի նա բուժվի եւ հնարավոր է` իրականացնի իր երազանքը. դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ինչպես հայտնել էինք, 19-ամյա Գրիշան ծնվել եւ ապրում է Մոսկվայում։ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք […]

ԲՀԿ-ը չի արգելել Նիկոլին /վիդեո/

Մարտի 22-ին Ազատության հրապարակում “Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքին ելույթ են ունենալու նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու “Նախախորհրդարանի” անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: Իսկ թե ինչու հատկապես Սեֆիլյանն ու Փաշինյանը, նախաձեռնության անդամն ասաց, որ Սեֆիլյանն անձնավորում է պայքար, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հռետոր […]

Գարնանային մաքրման աշխատանքներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շաբաթվա բոլոր օրերը հայտարարված են սանմաքրման օրեր: Քաղաքապետարան, վարչական շրջան, համատիրություն համատեղ աշխատանքի արդյունքում մաքրվում են բակերը, ճանապարհների երթևեկելի գոտու հարակից տարածքներն ու կանաչ գոտիները: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող գարնանային մաքրման աշխատանքների շրջանակում մաքրվում են նաև այն վայրերը, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են  աղբավայրերի։ Սանմաքրման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ