16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չեն վստահել Հովիկ Աբրահամյանին

“Դ!եմ եմ ” քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրչադարձան երեկ Նախագահական նստավայրի դիմաց իրականացրած ակցիային և վերլուծեցին նորանշանակ վարչապետի հետ հանդիպումը:

“Մինչեւ որ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումն ուժի մեջ չմտնի, մենք նոր օրենքի մշակման վրա չենք աշխատի իշխանությունների հետ”,-հայտարարեց  նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հավելելով. “Նախ մենք պայքարելու ենք, որ ՍԴ-ի որոշումն ուժի մեջ չմտնի, որից հետո արդեն նոր օրենքի վերաբերյալ կաշխատենք, սակայն այդ դեպքում էլ պայքարը սկսելու ենք դեռ օրինագծից, որպեսզի հետագայում նույն խնդիրներ առաջ չկանգնենք”:

Անդրադառնալով երեկ` ՀՀ նախագահական նստավայր ակցիայի մասնակիցների հետ երկխոսության  եկած Հովիկ Աբրահամյանին` Դավիթ Մանուկյանը ասաց, որ վարչապետի գալը նրա անձնական որոշումն է եղել:

“Սահմանադրության որոշումները կարող է իրականացնել միայն նախագահի ինստիտուտը: Պետք է օր առաջ կատարել ՍԴ որոշումը եւ կասեցնել ապօրինի դրամահավաքը”,-հավելեց  Դավիթը:

Նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ իրենց պայքարը  շարունակելու է` անկախ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ