16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք չպետք է ատենք աղանդավորին. Տեր Շմավոն /վիդեո/

 Աղանդ Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ  դավանանք  է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան: Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ. դրանք մարդկանց (հավատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրադավանանքի  որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները:

Ինչպես գիտենք, Հայաստանում օրեցօր աճում է տարբեր անուններ ունեցող աղանդների թիվը, այդ թվում բացահայտվել է աղանդ որը քարոզում է սեռական հարաբերություններ արյունակից հարազատների միջև կամ աղանդ որի անդամները սերմնահեղուկով են մկրտում երեխաներին: Որքանո՞վ են ազդում աղանդները մատաղ սերնդի հոգեբանության վրա և հայ առաքելական եկեղեցին ինչ միջոցներով է պայքարում ազգակործան աղանդների դեմ:

Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին նշեց.

“Մենք շատ դեպքեր ունենք, երբ երեխաներին զոռով տարել են աղանդի, երեխան չի ուզել, բայց ծնողը ստիպել է, քանի որ երեխաները դպրոց են գնում՝ նրանք ավելի սթափ են , ավելի գիտակից են : Նրանք տեսնում են, որ իրենց ընկերները եկեղեցի են գնում, մասնակցում են եկեղեցու ժամերգությանը: Վերջին հաշվով եկեղեցու պատմություն են անցնում”,-ասաց քահանան հավելելով, որ աղանդավորնել է հայ և մենք չպետք է ատենք աղանդավորին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ