16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նախատեսվում են Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանրապետության Նախագահը Նիդերլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երկիրը էլի նորմալ չի կառավարվելու

”Նրանք, ովքեր չեն կարողացել երկիրը նորմալ կառավարել, պայքարի են դուրս եկել նրանց դեմ, ովքեր չեն կարողանում երկիրը նորմալ կառավարել: Այս հակամարտությունն ինչպես էլ ավարտվի, երկիրը էլի նորմալ չի կառավարվելու: Այդպես կշարունակվի այնքան, քանի դեռ չենք գտել այն հարցի իրական պատասխանը, թե ինչու չհաջողեցին մեր երեք նախագահներն էլ”: Գրող, հրաարակախոս Արծրուն Պեպանյանն է  այսպես կարծում: 

Արոնյան-Անանդ` մրցաշարի առաջատարների հանդիպումը/ուղիղ/

Այսօր կայանում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրը: Տուրի եւ մրցաշարի կենտրոնական պարտիայում կմրցեն մրցաշարի առաջատարներ Լեւոն Արոնյանը եւ Վիշվանաթան Անանդը: Շախմատիստների առաջին պարտիայում  մրցաշարի մեկնարկում Արոնյանը սեւերով պարտվեց Անանդին, ինչից հետո Լեւոնը սկսեց շատ ավելի հաջող հանդես գալ եւ ետ բերեց կորցրածը: Պարտիային կարող եք հետեւել այստեղ: Տուրի մյուս պարտիաներում կհանդիպեն […]

Մենք խուսափելու ենք բախումներից. ՀԱԿ անդամ/վիդեո/

“Արդեն իսկ հակասահմանադրական է այդ օրենքը, պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին և այն սկսել են կիրարկել, այդ կիրարկումն էլ արդեն նույն ձևի հակասահմանադրական է , քանի որ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրենքը կասեցված էր, բայց իշխանության ներկայացուցիչները անգամ Սահմանադրությանն են դեմ գնում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նկատեց, որ “կուտակայինը կառավարության էությունը նկարագրող […]

Մովսիսյան.”Հանգչիր խաղաղությամբ, մեր բժիշկ եւ մեծագույն մարդ”

Երեկ մահացել է Մոսկվայի ”Սպարտակի” բժիշկ Լեոնիդ Լյալինը։ Մոսկովյան ակումբի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր ցավակցությունն է հայտնել Լյալինի մահվան կապակցությամբ: ”Հանգչիր խաղաղությամբ, մեր բժիշկ եւ մեծագույն մարդ։ Մենք կկարոտենք Լեոնիդ Լյալինին։ Աղոթում ենք քո եւ ընտանիքիդ համար»,-գրել է հարձակվողը ֆեյսբուքյան իր էջում:

ՃՏՊ Բելաջոյի մոտ. կին վարորդն ու Իրանի քաղաքացին հիվանդանոցում են

Մարտի 22-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասիկյան պողոտայում՝ ”Բելաջիո” ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում ”Վոլկսվագեն” մակնիշի 33 VS 209 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Լիլիթ Ումուջյան, ծնվ. 1990 թ.), դուրս է […]

“Ծառուկյանը Ծառուկյանն է, Քոչարյանը` Քոչարյանը, կալբասնոցի քառյակի մասին էլ գիտեք բոլորդ”

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Սթիվ Ջոբսը 1984թ. երբ ստեղծեց իր առաջին փոքրածավալ սարքը և պետք է տաներ ցուցադրության, այն տեղափոխեց պարկով: Նա այդ ցուցադրությունը վերածեց շոուի…Երբ նա պարկից հանեց սարքը ապա լսվեց համակարգչի խոսքը. “Բարև, ես Մաքինդոշն եմ, ինչ լավ է դուրս եկա այս պարկից…”:Ես այս պատմությունը հիշեցի “հրաշալի […]

Արոնյան.”Կամ խաղային դիրք, կամ ֆուտբոլ”

Հայազգի գրոմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հասարակածը հատեց Անանդի հետ հավասար միավորներով` 4.5: 7-րդ տուրում նա կարեւորագույն միավոր հավաքեց Կարյակինի դեմ պարտիայում: ”Աշխատում եմ խաղալ` չմտածելով մրցաշարային դասավորության մասին: Կենտրոնանում եմ պարտիայի, խաղի որակի վրա: Ինձ շատ է դուր գալիս խաղալ աշխարհի ուժեղագույն շախմատիստների դեմ: Եթե ստացվում են պարտիայի վերաբերյալ ծրագրերը, ապա հետաքրքիր […]

ԵԱՀԿ-ն Ուկրաինա դիտորդների առաքելություն է ուղարկում

ԵԱՀԿ-ն Ուկրաինայում հատուկ դիտորդական առաքելություն կտեղակայի: Դիտորդները մեկ օրվա ընթացքում ժամանեն Ուկրաինա, տեղեկացնում է BBC-ն: Դիտորդների գրասենյակները կաշխատեն ուկրաինական 10 խոշոր քաղաքներում, նախնական դիտորդների թիվը կկազմի 100 հոգի: Ղրիմ դիտորդները չեն պատրաստվում մեկնել:

Արցախում գումարվում է ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը

Այսօր, Ստեփանակերտում իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականներըեւ թուրք-ադրբեջանական հակահայարշավի դեմ պայքարի ծրագրերը։ ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ տասներկու Կենտրոնական կոմիտերների, Հայաստանի Գերագույն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ