՛՛Առաջին համաշխարհային պատերազմի Կոսվկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՛՛ թեմայով գիտաժողովը՝ Երևանում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, այսօր մեկնարկել է՛՛Առաջին համաշխարհային պատերազմի Կոսվկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՛՛ թեմայով գիտաժողովը: Հայ ու արտասահմանցի զեկուցողներն անդրադառնում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կասրությունում կազմակերպված հայերի զորակոչին, նրանց զինաթափմանը, երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը և այլն:
Նախ բացման խոսքով հանդես եկավ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Բերելով փաստեր՝ նա նշեց, որ Կովկասյան ռազմաճակատը, որտեղ ծավալվում էին լայնածավալ որոշիչ ռազմական գործողություններ, մոտ լինելով մերձավորարևելան ճակատին, կոնտրոնացել էր բավական մեծ ռազմական ռեսուրսներ՝ ըստ այդմ ունենալով որոշակի ազդեցություն պատերազմի վերջնական ելքի վրա: Երիտթուրքերի կառավարությունը, օգտվելով համաշխարահային պատերազմի ընձեռած հնարավորությունից, իրագործեց հայերի նախապես ծրագրած ցեղասպանությունը ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության ողջ տարածքում, ինչպես նաև Կովկասի ու Հյուսիսային Իրանի շրջաններում: Կոտորածների ու բռնագաղթի ենթարկվեց նաև տարածաշրջանի հույն, ասորի և եզդի բնակչությունը: Կովկասյան ճակատի պատերազմական գործողությունների ընթացքում մարդասիրական օգնությանը և փախստականների բազմաթիվ խնդիրներին առնչվող հարցերն առանցքային էին, քանի որ այստեղ էին կոնտրոնացել թուրքական կոտորածներից փրկված մեծ թվով փախստականնե8, ովքեր գաղթել էին նահանջող ռուսական զորքերի հետ:
Հենց սա է պատճառը, որ Կովկասյան ճակատում կատարված իրադարձություններին այսքան մեխ ուշադրություն է դարձվում:
Նշենք նաև, որ գիտաժողովի ընթացքում զեկույցների թեմաներն են`Պատերազմ եւ ցեղասպանություն, Ռուս զինվորականները՝ որպես ցեղասպանության վկաներ, Զինվորական լուսանկարիչները եւ ՛՛մոռացված պատերազմի՛՛ Կովկասյան թատերաբեմի կինոժամանակագրությունը
• Պատերազմը եւ գիտությունը. հնագիտական եւ ազգագրական հետազոտությունները Հայաստանի տարածքում պատերազմի ընթացքում
• Հանցագործություն ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության
• Ռազմագերիների եւ անհայտ կորածների կարգավիճակը եւ ճակատագիրը
• Պատերազմը եւ կամավորական շարժումը
• Մարդասիրական օգնությունը եւ փախստականները
• Բարեգործությունը Կովկասյան ռազմաճակատում