21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Պատգամավոր դառնա` շուրթերը կգոցեն /վիդեո/

Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մտնել քաղաքականության մեջ: Նրա խոսքով, իր տեղը բիզնեսն է, եւ “չի ուզել օրենքներ գրելով իր շուրթերը գոցեն”: Սակայն պատրաստ է իր փորձով կիսվել օրենսդիրների հետ: Մանրամասները տեսանյութում:

Գրիպն է պատճառը, թե՞…Ժողովուրդ

Վերջին օրերին Երեւանի մանկապարտեզներում նվազել է երեխաների հաճախելիության թիվը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ պատճառը հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակներն են եւ գրիպը: Թերթի  թղթակիցը Երեւանի քաղաքապետարանից փորձել է պարզել, թե տեղյակ են արդյոք՝ ինչն է հաճախելիության նվազման պատճառը: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փոխանցել են, որ երեխաների հաճախելիության թվի նվազումը պայմանավորված չէ սուր շնչառական վարակների […]

Ո՞ւմ դեմ է ուղղված Իշխանի սլաքը. Հրապարակ

  Ըստ “Հրապարակ”-ի, Իշխան Զաքարյանի՝ Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվություննն այս անգամ գունավորում ուներ, իսկ դրա հրապարակումից մի քանի օր առաջ ՎՊ-ից արտահոսք եղավ, թե վարչապետի հրաժարականի հարցում ազդեցությունն են ունեցել նաեւ Զաքարյանի ներկայացրած փաստերը:   Օրինակ, դրամաշնորհային ծրագրերից մեկով ֆիննախը 704 հազար դոլարի պայմանագիր է կնքել Կիպրոսում գրանցված For Assist Development Consuiting Limited ընկերության հետ, […]

Ինչ եղանակ է սպասվում

Ապրիլի 11-ին, 13-14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում,15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ից 14-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 

Դպրոցի միակ աշակերտը. Հայկական ժամանակ

Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6-րդ “բ” դասարանը, ըստ էության լուծարվել է: Ինչպես գրում է “Հայկական ժամանակ”-ը, այս ամենը՝ ամիսներ առաջ այստեղ ծայր առած կոնֆլիկտի պատճառով, որի մի կողմը նորեկ Հարությունն էր, մյուսը դասընկերները: Հարություն Ղազարյանը սեպտեմբերին տեղափոխվել էր նշված դպրոց, բայց շուտով նրա ու դասընկերների միջեւ ստեղծվել էին լարված փոխհարաբերություններ, որովհետեւ Հարությունը […]

Տիգրան Սարգսյանը շարունակում է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, Տիգրան Սարգսյանը հրաժարականից հետո շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները: Նա մեկ շաբաթում 25 որոշում է կայացրել, խորհդրականներին է ազատելաշխատանքից, արձակուրդից հետ է կանչել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ինչ են քննարկել

Այսօր, ապրիլի 10-ին կայացել է ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ”Հայ Ազգային Կոնգրես” խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, ”Ժառանգություն” […]

Ո՞ւմ ընտրի ձագուկը. Հայոց աշխարհ

Եվ այսպես. նոր կառավարության ձեւավորման հերոսապատումը մոտենում է ավարտին։ Մնում է լուծել որոշ տեխնիկական խնդիրներ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, եւ կարելի է վերջակետ դնել։ Իսկ այդ կուսակցություններն այսօր բարդագույն ընտրության առաջ են կանգնած։ Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհը”:     Ժամանակին Մեդիսոնի համալսարանի գիտնականները Հարի Հարլոուի գլխավորությամբ անչափ հետաքրքրաշարժ գիտափորձ անցկացրին կապիկների վրա։     Նախ՝ պատրաստեցին երկու […]

ՕԵԿ-ը բարձր տրամադրությամբ էր. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ նախարարներ Սերգո Կարապետյանի, Սամվել Թադեւոսյանի եւ Արմեն Երիցյանի հետ քննարկել է նրանց վերանշանակման հարցը։  Քննարկումը տեւել է մոտ մեկուկես ժամ, որից հետո նախարարները բարձր տրամադրությամբ դուրս են եկել ՕԵԿ գրասենյակից։   Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետ է պահանջել գումարները. Հրապարակ

 Ոստիկանության պետական պահպանության պետ Ռոմիկ Մկրտումյանի գլխին շարունակում են սեւ ամպեր կուտակվել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը  զայրույթը հարուցել էր իր ղեկավարած ստորաբաժանումում կատարած բազմաթիվ չարաշահումների պատճառով, որի մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտնում: Ըստ Մկրտումյանի շրջապատում տարածված տեղեկությունների, Գասպարյանը պահանջել է Ռոմիկ Մկրտումյանից վերադարձնել համակարգից աշխատած գումարները, անգամ թանկարժեք մեքենան է ձեռքից առել:  Թե որքանով է հաջողվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ