՛՛Աստված ձեր ձայնը լսեր, որ ունենայի բիզնես ու բաժնետեր լինեի՛՛
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գալուստ Սահակյանին Ազգային ժողովոի նիստում հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ համաձայն Սահմանադրության՝ պատգամավորներին արգելվում է բիզնեսով զբաղվել, ապա հարցրեց, թե ինչպես է վերաբերում նրան, որ Սահակյանի ու ՀՀԿ խմբակցության շատ այլ պատգամավորների անունները կապվում են այս կամ այն բիզնեսի հետ:
՛՛Ոչ միայն պատագմավորները, այլև քաղաքացիները իրավունք չունեն խախտել Սահմանադրությունը, ես կողնակից եմ, որ պատգամավորներն ավելի ակտիվ լինեն ու օր ու գիշեր զբաղվեն պատգամավորական գործունեությամբ՛՛,-պատասխանեց Սահակյանը, ապա հավելեց, որ Սահմանադրությունը չի արգելում, որ պատգամավորները կարող են բաժնետերեր լինե:
՛՛Դա օրենքը չի արգելում, բաժնետիրականը գործունեություն չէ, նա պարզապես ներդրումներ է արել ու փորձել է մասնակից դառնալ տնտեսական համակարգին՛՛: Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ Սահակյանը երթուղային գծեր ունի, ապա նա նկատեց. ՛՛Այո, ես ունեմ գիծ, բայց քաղաքական, Աստված ձեր ձայնը լսեր, որ ունենայի բիզնես ու բաժնետեր լինեի, նույնը կցանկանայի նաև Ձեզ: ես բիզնեսից չեմ օգտվում՛՛:
Զուրաբյանը շեշտեց, որ եթե ՀՀԿ խմբակցության ղեկավարը նման օրինապաշըտ մոտեցում ունի, ինչո՞ւ չի օգտագործում իր ազդեցությունը ՀՀԿ-ի մեծամասնության վրա, և պարզելու, թե որ պատգամավորն է զբաղվում նաև բիզնեսով ու հանրությանը բացատրելու իրողությունը:
Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ դա անհնարին առաջարկ է, որովհետև որևէ մոդել չկա, որ թույլ կտա պարզեն, որ որևէ պատգամավոր բացի բաժնետեր լինելուց զբաղվում է իր բիզնեսով: ՛՛Ինչ վերաբերում է ինձ, ես ուրախանում եմ, որ ինչ-որ բան էլ ինձ են ասում, տարիներ շարունակ նման բաներ չի եղել, ես բիզնեսով չեմ զբաղվում, բայց եթե հնարավորություն ունենայի, ես էլ տնտեսության զարգացման գործոն կդառնայի: Ես կփորձեմ իմ համեստ միջոցներով պեղել, թե խոսքը որ պատգամավորին է վերաբերում, որ և բզինեսով է զբաղվում, և պատգամավորի մանդատ է կրում՛՛: