08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Վարդան Օսկանյանն անմշակ է. Առավոտ

“Առավոտի” այն  հարցին, թե ո՞րն էր “կառուցողականը” ԲՀԿ-ի դեպքում, եթե երեկ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը “Կենտրոն” հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց, որ իրենք ոչ միայն չեն մասնակցի նոր կառավարության ձեւավորմանը, այլեւ դեմ են Սահմանադրական բարեփոխումների անցկացմանը` Գալուստ Սահակյանը ասաց.   “Դուք բոլորդ հավատացեք միայն այն դեպքում, երբ խոսում է Գագիկ Ծառուկյանը, անմշակ քաղաքական գործիչների հայտարարությունները […]

Այդ հիմարությունը մոռացի. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Ռուսական “Московский комсомолец”–ը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, նախօրեին գրել էր, որ 2015 թվականի հունվարին ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, որոնց թվում, ըստ ամենայնի, կհայտնվի նաեւ Հայաստանը, ունենալու են միասնական արժույթ՝ ալթըն:  Երեկ, երբ Աժ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանից մեկնաբանություն խնդրեցինք այս կապակցությամբ, նա. նախ, ասաց.”Ինչո՞ւ եք կարդում […]

Պետբյուջեի հավաքագրումը՝ խնդիր. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ՀՀ պետական բյուջեի հավաքագրումն դարձել է լրջագույն խնդիր. իշխանություններին հազիվ է հաջողվում ապահովվել բյուջեի մուտքերը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի առաջ։   ԱՎԾ տվյալներով՝ 2014թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2.3 տոկոսով։ Սակայն, երբ մանրամասն վերլուծում ենք պետական բյուջեի եկամտի աղբյուրները, […]

Կմասնակցե՞ն “հրաշալի քառյակի” համաժողովին.168 ժամ

Այսօր` ապրիլի 12-ին, Ծաղկաձորում չորս ոչ իշխանական ուժերը հրավիրել են տնտեսական համաժողով՝ քննարկելու Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական քաղաքականությունն ու փրկության ուղիներ գտնելու հնարավորությունները: “168 ժամ”-ի տեղեկություններով՝  “հրաշալի քառյակն” այս համաժողովին հրավիրել է նաեւ իշխող ուժի ներկայացուցիչներին, որոնք ոչ այնքան վաղ՝ անցած տարի, հաստատել էին կառավարության ծրագիրը եւ մշտապես միաձայն հաստատում էին ցանկացած օրինագիծ կամ օրենսդրական փոփոխություն, որ […]

Քոչարյանի վախը. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի թիմը մտավախություն ունի, որ Սահմանադրության վերջնական տեքստում ֆիքսվելու է, որ ոչ թե նույն անձը 2 անգամից ավելի նույն ժամանակահատվածում չի կարող ընտրվել երկրի նախագահ, այլ՝ նույն անձը կարող է ընտրվել ընդամենը երկու անգամ ձեւակերպումը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Գազի Կարենը վարչապե՞տ. Ժամանակ

    Երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության նիստից հետո էլ չհստակեցվեց, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, սակայն, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն արդեն իսկ ունի ֆավորիտ թեկնածուն:  Ըստ “Ժամանակ”-ի, նրա ընտրությունը կանգ է առել Կարեն Կարապետյանի` Գազի Կարենի վրա: Ենթադրվում է, որ կիրակի կեսօրին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո կհնչի հենց […]

Սուրճի օգտագործումը իջեցնում է ցիրրոզի վտանգը

Գիտնականները պարզել են, որ օրական 2-3 բաժակ սուրճ օգտագործելը 66 տոկոսով նվազեցնում է լյարդի ցիրրոզից մահանալու վտանգը: Բժիշկ Վուն-Պուեյ Կոն գլխավորել է գիտնականների այն խումբը, որ զբաղվելիս է եղել ուսումնասիրությամբ, թե ինչ ազդեցություն է թողնում սուրճը լյարդի ցիրրոզի վրա: Ներկայումս աշխարհում մահացությունների 1.3 տոկոսը հենց այս հիվանդությունից է տեղի ունենում: Պարզվել `է, որ սուրճն իսկապես […]

Վարչապետի անունը պարզ կլինի կիրակի

ՀՀԿ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին, ժամը 14-ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի, ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ: Հիշեցնենք, որ ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական մեծամասնությանն է ներկայացնելու ՀՀ վարչապետի թեկնածությունը:

Կալանավոր կնոջից տուժածների ցանկն ավելանում է

Ոստիկանության Իջևանի բաժնի և ”Աբովյան” քրեակատարողական հիմնարկության ծառայողները պարզել են, որ 1982 թ. ծնված Էդիտա Ն.-ն, որը ներկայումս պատիժը կրում է նշված ՔԿՀ-ում, 2014 թ. ապրիլի սկզբներին ներկայանալով որպես ”Կարմիր Խաչի” գրասենյակի անդամ, օգնություն ցուցաբերելու պատրվակով, խաբեությամբ, 1984 թ. ծնված Լուսինե Գ.-ից պահանջել և ստացել է 40.000 դրամ գումար:Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, […]

Ծառուկյանը արտահերթ նախագահական ընտրությունների՞ է գնում

Ըստ որոշ տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոգեւորվել է վարչապետ Տիգրանի Սարգսյանի հրաժարականից եւ կուսակից-մտերիմների մոտ հայտարարել, որ դա իրենց հաղթանակն է: ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, թե մի քանի ամիս անց՝ արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվելու է Հայաստանի նախագահ:  Տեղեկությունը ճշտել Henaran.am-ին չհաջողվեց, քանի որ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը երեք օր է խորը անհասանելի է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ