”Սպարտակը” հաղթեց Մովսիսյանի գոլի շնորհիվ/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում ”Սպարտակը” սեփական հարկի տակ հաղթեց ”Կռիլյա Սովետովին”: Մոսկովյան ակումբը հաղթեց Յուրա Մովսիսյանի միակ գոլի շնորհիվ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները` Արաս Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում էին: Օզբիլիսը փոխարինվեց հանդիպման 77-րդ րոպեին: Այս հաղթանակը ”Սպարտակի” համարր առաջինն էր վերջին 6 խաղերում: