“Կոնչիտայաքլունգ” ազգիս “հայրենասերներ”, մի հանդւորժեք այլասերությունը
Ֆեյսբուքի օգտատեր Նանե Բագրատունին անդրադարձել է Վերնիսաժում մայիսի 17-ին կատարված դեպքերին:
“Բա ոնց ենք մենք հանդուրժում այս այլասերությունը… “Կոնչիտայաքլունգ” ազգիս “հայրենասերներ”, բա ուր են ձեր քլունգները այս այլասերության դեմ, այս ամենի հեղինակների համար էլ քլունգ չունեք, էլ քաղաքացիական կամք չունեք ….. 5 անմեղ մարդու առողջություն, ճակատագիր այս պահին վտանգված ու խեղված է …. հանրային վայրում, օրը ցերեկով… վտանգում են ձեր ազգի, ձեր հայրենակիցների ու ձեր կյանքը.. ու չկան ոչ ֆեյսբուքյան կրքեր, ոչ էլ քլունգներ…..
Աստված առողջություն տա վիրավորներին, իսկ չվիրավորներին` խելք ….
ամենաթողության այս դրսեւորման թատերաբեմում կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը…. երջանիկ պատահականությամբ զոհեր չկան…. բայց բոլորովին պատահական չէ միջադեպը, այն մեր այլասերված իրականության դրսեւորումն է ..”,-գրել է Նանեն իր տարեգրքում: