17 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայ մարզիկներն առավելություն ունեին

 Մայիսի 17-ին «Դինամո»  մարզադահլիճում կայացավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և Վրաստանի հավաքական թիմի ընկերական հանդիպումը: 6 քաշային կարգերում  կայացավ 8 մենամարտ , որոնք բոլորն էլ անցան հայ մարզիկների նկատելի առավելությամբ: Ընդհանուր առմամբ 8 մենամարտից 7-ում հաղթեցին մեր մարզիկները, իսկ մեկ մենամարտում գրանցվեց մարտական ոչ ոքի: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը վստահ հաղթանակներ տոնեցին Վրաստանը ներկայացնող հայազգի Արմեն Գրիգորյանի և Արթուր Մովսիսյանի նկատմամբ:

60 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը պարտության մատնեց Լևան Կաչարավային , իսկ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը առավելության հասավ Գիգա Խուպենիայի նկատմամբ: 69 կգ քաշային կարգում Արման Դարչինյանի և Լաշա Գրիգլյանի մենամարտում  մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Դարչինյանին: Նույն քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը առավելության հասավ Սանդրո Ջաջանիձեի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում  տպավորիչ հաղթանակ տոնեց Արման Հովհիկյանը, իսկ 81 կգ քաշային կարգում Տիգրան Արմենակյանի և Յագո Կիզիրյայի մենամարտում գրանցվեց մարտական ոչ- ոքի:

Մրցումների  ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծննդյան 70 ամյակի կապակցությամբ ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով, պարգևատրեց Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ Դերենիկ Գաբրիելյանին: Ծննդյան 60 ամյակի կապակցությամբ նույն պարգևով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, սպորտի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ