12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դպրոցականները սպանել են 6-րդ դասարանի երեխային

 Սանկտ-Պետերբուրգում ոստիկանները բացահայտել են դպրոցահասական երեխայի սպանությունը: Տղայի մարմինը հայտնաբերվել էր լքված մի տան մեջ, մարմնի վրա դանակի հարվածների հետքեր եւ գլխին վնասվածքներ էին հայտնաբերվել: Ինչպես պարզվել է, դպրոցականին սպանել են նրա ավագ ընկերները, սպանության կասկածանքով արդեն ձերբակալվել է 15-ամյա մի տղա, նրա հասակակից-հանցակիցը հետախուզման մեջ է:

Ինչպես պարզվել է, 13-ամյա տղան մայիսի 4-ին գնացել էր զբոսանքի եւ այլեւս չէր վերադարձել: Երեխայի հայրը դիմել էր ոստիկանություն: Մայիսի 13-ին հայտնաբերվել էր երեխայի դին` դանակի հարվածների հետքերով: Պարզվել է, մարդասպան-դպրոցականները տղային ժամանադրել էին հենց այդ լքված տանը, որտեղ էլ ավելի ուշ հայտնաբերվել է նրա մարմինը:

Թե ինչը կարող էր նման դաժան սպանության պատճառ դառնալ, առայժմ պարզ չէ:    

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ