13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՀԱԿ-ը պահանջում է, քառյակը հապաղում է. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մայիսի 17-ին խորհրդարանական քառյակը նիստ էր գումարել եւ որոշել, որ առաջիկայում պետք է հանրահավաք անցկացնեն: Որոշվել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում պետք է քառյակը հստակեցնի հանրահավաքի օրն ու հանրահավաքում  քննարկվելիք հարցերի օրակարգը: Բայց քառյակը ոչ նիստ է անցկացրել, եւ ոչ էլ այդ հարցերում որոշում կայացրել: Թերթի տեղեկություններով՝ նման անորոշության պատճառը քառյակում այս […]

Ճնշո՞ւմ են, աղա. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի  տեղեկություններով` ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալիս, իր քվոտայով նշանակված նախարարներին քաղաքակիրթ հրաժեշտ տալու ընթացքում մեծամասնականով պատգամավոր ընտրված, ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանին առաջարկել է դուրս գալ խմբակցությունից, որովհետեւ իրենք գնում են պայքարի, ու երեք տարի որեւէ կերպ չդրսեւորված, որեւէ ձայն-ծպտուն չհանած պատգամավորի` շինանյութի Սերգեյի փեսա, “Եվրոպա” հյուրանոցը “նայող” ազգընտիրի համար դա խոշոր “դիսկոմֆորտ” […]

ՀՀԿ-ն մասնակցելու է. Հրապարակ

Հունիսի 2-ից 3-ը Բրյուսելում տեղի կունենա ԵԺԿ քաղաքական վեհաժողովը, որը Եվրախորհրդարանի ընտրություններում երեկ տարած հաղթանակից հետո ԵԺԿ առաջին համաժողովը կլինի այդ կարգավիճակում: “Հրապարակ”-ի տեղեկություններով ՀՀ իշխանություններից՝ ՀՀԿ-ից վեհաժողովին կմասնակցի ՀՀԿ արտաքին կապերի գծով Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը: Իսկ ՕԵԿ-ից՝ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այլևս ընդդիմադիր կարգավիճակով:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ կապ ունի Լիսկան իր թեկնածուի հետ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Գորիոսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Լիսկայի թեկնածուն՝ Վաչագան Ադունցն է, ու քույրը՝ Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզի վարիչ Սաիդա Ադունցը Լիսկայի մտերմուհին է, եւ հենց նա է մեծ դեր խաղացել եղբոր առաջադրման հարցում: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Գովազդային վահանակով պոռնո է ցուցադրվել/վիդեո/

Ուկրաինական լրահոսի թեժ հոսքը շարունակվում է: Այս անգամ լուրն ապաքաղաքական է: Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներից մեկում տեղադրված վահանակը էրոտիկ բնույթի հոլովակ է ցուցադրել: Տեսանյութի տակ գրված է եղել ”Փառք Ուկրաինային: Շնորհակալություն Մայդանի համար”: Այդ մասին հայտնում է Pravda.tut-ը: Մոնիտորի շուրջ հավաքված երիտասարդներն ամեն կերպ փորձել են անջատել այն: Արդյունքում, ավտոմեքենայի օգնությամբ դա հաջողվել է:

Եթե ճոխություն թույլ չտային, կհարգվեին էլի. Մինասյանը՝ Ս. Սարգսյանի ելույթից

”Բայց չէ որ ամեն անգամ այս նախադասությունը կրկնում ենք, որ ամեն հաջորդ ընտրություններին պետք է պատրաստվել տվյալ ընտրությունների հաջորդ օրը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՅԴ-ը պատրաստվում է հաջորդ համապետական ընտրություններին, ինչպես ՀՀԿ համագումարում ասաց նախագահ Սերժ Սերգսյանը։ Նշենք, որ նախագահի խոսքով՝ բոլոր ընդդիմադիր կուսակցությունը արդեն […]

11-ամսական երեխային ստիպել են թռչել պարաշյուտով/վիդեո/

Հնդկաստանի Կերալա նահանգում երիտասարդ ամուսինները ստիպել են 11-ամսական  երեխային թռիչք կատարել պարաշյուտով: Ինտերնետում հայտնված տեսանյութը մեծ դժգոհություն էր առաջացրել դիտողների շրջանում: Տեղի ոստիկանությունը գործ է հարուցել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի հատկանիշներով: Դեպքի ականատեսները հայտնել են, որ երեխան բարձր լաց է եղել, երբ նրան ամրացրել են պարաշյուտին: 

Խփվել էր ուսից… ”ձյաձ” Գրիշան Հայաստան եկավ հույսով

Գրիշա դյադյա՝ այդպես ներկայացավ մոտ 70-75 տարեկան տղամարդը, որը Շուշի էր եկել ազգությամբ ռուս գրեթե իր տարեկից կնոջ հետ: Նա չցանկացավ որ հանգամանորեն լուսաբանվի իր պատմությունը, բայց զուտ ընկերաբար կիսվեց և ինձ մեկնեց նկարների ալբոմը: Նկարներում` առաջին հայցքից ոչ մի արտասովոր բան չկար: Ձյաձ Գրիշան ու իր կինը նկարվել էին երիտասարդ ամուսինների հետ: Սակայն ուշադիր […]

Սա հարուստների կառավարություն է

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը այսօր տարածել է կուսկացության քաղական դիվանապետ Դմիտրի Մարտիրոսյանի մեկնաբանությունը կառավարության ծրագրի վերաբերյալ:  “Ընդհանրապես, Հայաստանի բոլոր կառավարությունների ծրագրերը համեմված են եղել գեղեցիկ խոստումներով, որոնք, որպես կանոն, իրականության հետ շատ քիչ աղերս են ունեցել: Ինչ վերաբերում է այս ծրագրին, ապա այն նախորդներից առանձնապես չի տարբերվում՝ կրկին ավելի շատ են խոստումներն ու ցանկությունները, քան […]

Ձերբակալվել է Դեդ Հասանի ”անձնական” քիլլերը

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է ռուսական մաֆիայի անդամ Դմիտրի Զավյալովին, ով հանդիսանում է վարձու մարդասպանների խմբավորման ղեկավար: Նա կասկածվում է Ռուսաստանում իրականացված 33 սպանութան մեջ: Զավյալովն աշխատել է ”օրենքով գող” Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) համար: Վերջինիս հակառակորդներին դուր չէր գալիս Զավյալովի խմբավորման ակտիվությունը, 2013 թ.-ի հունվարին Դեդ Հասանի սպանությունից հետո Զավյալովը փախչել էր Ռուսաստանից և թաքնվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված