08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստյոպա Սաֆարյանը հրաժեշտ տվե՞ց

”Ժառանգություն” կուսակցության 10-րդ հոբելյանական համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը ձայն տալով վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանին ասաց. ”Սա հրաժեշտի խոսք չէ, ողջույնի խոսք է”:

Ստյոպա Սաֆարյանը իր ելույթում  ներկայացրեց ”Ժառանգության” միջազգային քաղաքականությունը նշելով. ” Հեշտ տարիներ չեն եղել, բացի այն, որ հագեցած են եղել մի քանի ընտրություններով, որոնք բացի ապօրինությունների դեմ կուսակցականների համառ պայքարից, նաև ենթադրել են միջազգային հաղորդակցություն, դիտորդական առաքելությունները ցավոք սրտի շրջանցեցին խախտումներով ուղեկցված այդ ընտրությունները: 2011թ.-ից անդամակցում ենք ԵԺԿ-ին, և ճակատագրի հեգնանքով թե զավեշտով անդամակցում են նաև իշխող Հանրապետական կուսակցությունը և ՕԵԿ-ը”:

Սաֆարյանի բնորոշմամբ  ժամանակն ապացուցեց, որ մարդու իրավունքների հարցերում ժառանգության դիրքորոշումները եղել են ճշգրիտ.”Մեր երիտասարդներից շատերը կարողացել են իրենց քաղաքական փորձառությունն ընդլայնել տարբեր ուսումնառության ծրագրերով: Կուսակցությունը փորձել է նաև օգտագործել այս միջոցներն իր միջազգային կապերն ամրապնդելու համար: Անցած երկու տարիներին ամենաաղմկահարույցը միջազգային համագործակցության տեսանկյունից Ասիական կուսակցության համագործակցությանը` Բաքվում Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունն էր, որտեղ նա միայնակ ներկայացրեց մեր դիրքորոշումը”:

 Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ զբաղվածության պատճառով առաջիկա շրջանում  ուզում է մի փոքր դադար վերցնել.” Այս պահին չափազանց բուռն է իմ փորձագիտական զբաղվածությունը: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ կուսակցության նոր վարչությունը   չի զիջի բոլոր նախկին վարչություններին:Շնորհակալ եմ բոլոր համագործակցությունների համար, շնորհակալ եմ բոլորիդ”,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը տեղեկացնելով, որ ինքը չի լինի նոր վարչության կազմում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ