07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ ժողովուրդը պետք է պատրաստվի արտահերթ հրապարակների. Րաֆֆի Հովհաննիսյան/վիդեո/

”Ժառանգություն” կուսկացության 10-րդ համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովսհաննիսյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ հույսը և գործը կարող են ցինիզմին հաղթել. ”Մեր ժողովուրդը ցույց է տվել, որ հույսը կարող նաև մեր հանրապետությունում հաղթել, ցույց է տվել, որ գործը և հույսը պետք է մեկ դարձնել”:

”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանն այսօր մտնում է պատասխանատու շրջան․

”Մենք պետք ունենք Հայաստանի Հանրապետության առանց պարոն Սարգսյանի նախագահության: Բոլորս մտնում ենք պատասխանատու շրջան: Երբ կլինի կրիտիկական զանգվածը, չգիտեմ, բայց կլինի, կարող է ժամկետների մեջ սխալվենք, բայց դա լինելու է”,-ասաց կուսակցության առաջնորդը:

Կուսակցության առաջորդը նաև հիշեցրեց, որ անցած նախագահական ընտրություններին ”Ժառանգություն”-ը  մասնակցել է և հաղթել, և բոլորն անխտիր, Սերժ Սարգսյանից սկսած կեղծիքի միջոցով են եկել  են իշխանության:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշեց, թե ինքն ասել է, որ այդ պայքարն իրենը չէ, իր հերոս դառնալու ճանապարհը չէ: Բայց այս տարի եթե ուզենան, այդ միացյալ հրապարակը կունենան և հեղափոխություն կանեն:

”Վերջին տարվա ընթացքում կյանքի բոլոր հույզերն ու եղանակներն ապրել ենք: Բայց ուզում եմ մի բան ասել միգուցե առաջին անգամ, ուզում եմ, որ դուք իմանաք, որ մեծ վրձինով, լայն մասշտաբով մենք ամեն ինչ ճիշտ արեցինք, ամեն ինչ ճիշտ արեցինք անգամ ապրիլի իննին՝ հարվածները մեր վրա վերցնելով, խոսողները խոսեցին, գործ անողները գործ արեցին, առանց զոհերի: Մենք ասացինք, որ այդ օրը ժողովուրդն իր տանը չպետք է թաղում սգա, մենք ճիշտ արեցինք: Ես չգիտեմ Արմենուհին կամ Կարինը կողքս չլինեին, ինչ որոշում կկայացվեր, բայց իմ ցավն ավելորդ անգամ չհիշեմ, մենք ուղղակի ազգովի պատրաստ չէինք հաղթանակի”,- նշեց նա:

”Ժառանգության” առաջնորդը հերթական անգամ հայտարարեց, որ Արցախը պետք է  ճանաչվի իր տարածքային ամողջությամբ, որ ”բազարներ” չլինեն Հայաստանի վրա. ”Մեր տղաներին այսօր սպանոմ են ոչ միայն Արցախում, այլ նաև Տավուշում և Նախիջևանում, և ո՞վ է պատասխան տալու: Սա պետք է փոխվի, Արցախը պետք է ճանաչվի իսկույն ևեթ”:

Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. ”Հայ ժողովուրդը պետք է պատրաստվի արտահերթ հրապարակների: Կամ քաղաքացիական միացյալ հրապարակը պետք է կայանա, կամ ոչինչ: Հանուն արդարության, հանուն դրոշակի պարոն Սարգսյանը պետք է իր իշխանությամբ հրաժարական տա”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ