14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

”Քառյակը” չի սպասարկում հայ ժողովրդի քաղաքական շահը. Զարուհի Փոստանջյան/վիդեո/

”Ժառանգություն”  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կուսակցության համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ”Քառյակի” կողմից իշխանության ներկայացրած 12 կետանոց պահանջին և նշեց, որ դա փոքրիկ համագործակցություն է, որը իր մեջ չի պարունաում այսօրվա ազգային շահը սպասարկող քաղաքակն օրակարգը:

”Փոփոխությունները պետք է լինեն համակարգային, այլ ոչ մի փոքրիկ պահանջների տեսքով”,- ասաց Փոստանջյանը:

Պատասխանելով լրագրողի  հարցն, թե վերջինս իր հարցազրույցների ընթացքում անդրադարձել էր ”Քառյակի» գործունեությանը և նշել, որ այնտեղ օլիգարխիային սպասարող ուժեր են, արդյոք իր այս դիրքորոշումը պահպանվել է Փոստանջյանն ասաց.”Բոլոր քաղաքական ուժերը պահանջում է սպասարկել հայ ժողովրդի շահը, որը ենթարդում է պայթյուն և նոր հասարակարգի ստեղծում հայաստանում”:

Հարցին , թե արդյոք իր կոշտ դիրքորշումը պայմանավորված է նրանով, որ ”Քառյակը”  չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը Փոստանջյանն ասաց.”Մենք նախագահ չունենք, այսինքն այն անձինք ովքեր այսօր բռնազավթել են իշխանությունը պետք է իրենց ձեռքին ետ վերցնենք մե իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին պատկանող իշխանությունը”:

Հարցին թե ինքը կհամագործակցի ”Քառյակի”  հետ Փոստանջյանը ասաց.”Որպես այդպիսին ”Քառյակ” գոյություն չունի, դա խմբակցությունների փոքր համագործակցություն է, որը ըստ էության որակական փոփոխությունների սկզբնաղբյուր չի կարող հանդիսանալ: Եթե կարելի է, որոշ հարցերի շուրջ համագործակցել դա ողջունելի է, բայց նորից եմ կրկնում ”քառյակը” չի սպասարկում հայ ժողովրդի քաղաքակն շահը”, հավելեց Զարուհի Փոստանջյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ