15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչպես լուծել հայերի ծերացող գենոֆոնդի խնդիրը

 Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղազարյանը կարծում է, որ հայերի և այլ ազգերի միջև ամուսնությունները կարող են լուծել հայերի ծերացող գենոֆոնդի խնդիրը, երիտասարդացնելով այն: Այս մասին Ղազարյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Վերջինս նշեց, որ քանի որ մոտ ազգակցական ամուսնություններն արգելված են, նրանք բերում են կենսունակության պակասի, իսկ խառնածինները կարող են բարելավել գենոֆոնդը: Կենսաբանական գիտությունների թեկնածուի խոսքով` չկա այնպիսի մի ազգ, ում հետ հայերը չպետք է կենակցեն:

Հարցին, թե որ ազգերի հետ են հիմնականում ամուսնանում հայերը, Ղազարյանը պատասխանեց, որ հիմնականում ամուսնանում են ռուսների, վրացիների ու ասորիների հետ: ”Ովքեր մոտակայքում են ապրում, մեծամասամբ նրանց հետ են ամուսնանում”: Մեր զրուցակիցը համաձայնեց, որ այսօր խառնամուսնություններն ավելացել են` ելնելով հայերի` աշխարհով մեկ սփռված լինելուց:

Ռուզաննա Ղազարյանը նաև ընդգծեց, որ հայերն ու հույները յուրահատուկ նմանություն ունեն գենոֆոնդի և արյան կազմով: ”Ասում են, որ մենք նմանություն  ունենք հույների հետ, նույնիսկ արյան խմբերի նմանության բան կա, դոնորական ոսկրածուծը հայերը կարող են վերցնել հույներից: Ես նման բան եմ կարդացել”,-ասաց դոցենտը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ