07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

”Քառյակը” քննարկել է այնպիսի թեմաներ, որոնք հանրության շրջանում լայն արձագանք էին գտել. Ռուբիկ Հակոբյան

 ”Ժառանգություն” կուսակցության համագումարի ժամանակ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ներկայացրեց  խմբակցության հաշվետվությունը:

Ըստ Հակոբյանի՝ անցնող տարվա ընթացքում խմբակցությունն ամեն ինչ արել է, որ հնարավորինս արդյուվետ ներկայանա Ազգային ժողովում. ”Խմբակցությունը աշխատել է երեք պատգամավորով և արել է հնարավորը արդյուվետ ներկայանալու համար: Անցած տարվա ընթացում կարողացավ ներկայացնել տասներկու նախագիծ, որոնք հասկանալի պատճառներով ցավոք չընդունվեցին: Նախագծերը մերժվել են, քանի որ վերաբերում էին համակարգային խնդիրների լուծմանը”,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ խմբակցությունը կարողացել է երկու արտահերթ հարց ներկայացնել:

Հակոբյանը նշեց, որ խմբակցությունը վերջին մեկ տարվա ընթացքում հիմնականում ներկայացել է չորս ոչ իշխանական քաղաքական ուժերի համագործակցության ֆորմատով. ””Քառյակի” համագործակցությունը քաղաքական նոր մշակույթ ձևավորեց: ”Քառյակը” քննարկել է այնպիսի թեմաներ, որոնք հանրության շրջանում լայն արձագանք էին գտել, մասնավորապես, գազային պայմանագիր, կուտակայինի ֆոնդի ստեղծում”:

Հակոբյանը բացի խմբակցության հաշվետվությունը ներկայացնելու անդրադարձավ նաև իրենց կուսակցության տարբեր անդամների հնչեցրած արտահայտություններին. ”Պետք է հստակ գիտակցել, որ ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող հասնել ամբողջական իշխանափոխությունն, անհրաժեշտ է առողջ համախմբում: Երբ ”Ժառանգության” վարչության անդաները տարբեր կարծիքներ են հայտնում իշխանափոխության վերաբերյալ, պետք է ասեմ, որ դա թուլացնում է խմբակցության կեցվածը: Վստահ եմ, որ վարչությունն ապագայում կհստակեցնի իր գիծը, միայն դրա դեպքում կարող ենք իրականացնել համակարգային իշխանափոխություն, իսկ եթե չկարողանանք պետք չէ մեղադրել իշխանությանը”,- ասաց Հակոբյանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ