05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը այցելել է զինվորների ընտանիքներ

Արարատյան Հայրապետական թեմի կողմից իրականացվող «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագրով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ միասին այցելել է Երեւանի Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում բնակվող միաժամանակ երկու կամ երեք զինծառայող ունեցող, ինչպես նաեւ մարտական հերթապահություն իրականացնելիս հաշմանդամ դարձած կամ զոհված զինվորների ընտանիքներին:

Ողջունելով Արարատյան Հայրապետական թեմի այս նախաձեռնությունը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն էլ իր լիազորությունների շրջանակում է միշտ պատրաստ օգնելու եւ աջակցելու այդ ընտանիքներին: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ Հայ Եկեղեցին միշտ հայ զինվորի աջակիցն է ու այս բնույթի բարեգործական ծրագրերը լինելու են շարունակական: Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից, այցելած  բոլոր բնակարաններում, կատարվել է տնօրհնեքի կարգ:

Այցի ընթաքում Երեւանի քաղաքապետի կողմից վերոնշյալ ընտանիքներին նվիրաբերվել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա եւ գույք, իսկ Արարատյան Հայրապետական թեմի կողմից՝ հատկացվել դրամական օգնություն:

Կարեւորելով սոցիալական նշանակության այս ծրագրի իրականացումը՝ աջակցություն ստացած ընտանիքների անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ