02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ինչպես կցանկանա Կրեմլը…

‘’Հաջորդ վարչապետը կլինի այն անձը, ում թեկնածությունը որ հավանության կարժանանա Կրեմլի կողմից՝ անկախ նրանից՝ ինչ կուսակցության անդամ է, և կարող է լինել մի այնպիսի անձ, որի անունը մինչ այժմ չի էլ հնչել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա չի բացառում, որ նոր Կառավարությունը կարող է լինել ազգային համաձայնության, սակայն դա […]

Այլ ելք չեն թողնում…

”Խիստ հիասթափված եմ Սահմանադրական դատարանի այս որոշումից, սա որոշում է  որոշման բացակայության մասին և որոշում է, որը պետք է ի սկզբանե լուծեր այս հանգույցը, լուծեր խնդիրը, սակայն այն ստեղծեց նոր խնդիր՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘’Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանն ուղղակի իր վրայից հանեց պատասխանատվությունը ընդհանարպաես իրավիաճկի […]

9 ամսական երեխան կասկածվում է սպանության փորձի մեջ

Պակիստանում 9 ամսական երեխան ծնողների հետ միասին դատարանի առջեւ է կանգնել` սպանության փորձ կատարելու մեղադրանքով, գրում է Газета.Ru-ն: Երեխային ու նրա ընտանիքին մեղադրում են այն բանում, որ նրանք իրենց տանը քարեր են նետել վառելանյութի ընկերության աշխատակիցների վրա, որոնք եկել էին իրենց արտադրանքը գովազդելու: Դատավորը համաձայնվել է միայն երեխային ազատ արձակել` գրավի դիմաց` նշելով սակայն, որ […]

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում կգոտեմարտի թուրքի հետ

Ֆինլանդիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր։ 98 կգ քաշային հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել նորվեգացի Մարտին Նիլսենի նկատմամբ։ Ոսկե մեդալի համար Ալեքսանյանը կպայքարի թուրք Չենկ Իլդեմի հետ։ Մինչ այդ նա հաղթել էր իր մրցակիցներին` չզիջելով միավոր:

Փոխնախարարը Յուրի Վարդանյանին չի հանդիպել. չպետք է թույնով լցվել

Հայստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը Ծաղկաձորում մեկնարկած “Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում” խորագրով համաժողովին պատասխանելով լրագրողների հարցին դժվարացավ պատասխանել, արդյո՞ք Յուրի  Վարդաանյանը կշարունակի պաշտոնավարել: “Չգիտեմ, չեմ հանդիպել նախարարին, ես չորս օր գործուղման մեջ էի”,-ասաց նա: Սակայն Քարամյանը անդրադարձավ  վերջին օրերին սոցքայկերում բարձրացած աղմուկին՝ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ: “Կարծես բոլորը […]

Բուենոս Այրեսում կհիշատակեն Հայոց Ցեղասպանությունը

Ապրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես “20-րդ դարի առաջին ցեղասպանության օր” հիշատակելու վերաբերյալ: Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը եւ Պաբլո Պերեյրան: Օրենսդիր մարմինը նաեւ հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր […]

Դեռ հավատո՞ւմ են Րաֆֆիին /վիդեո/

Այս օրերին կրկին ակտիվացել է ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հանրահավաքներ է հրավիրում ու այցելում է մարզեր: Ներկա քաղաքացիներից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներով են մասնակցում հանրահավաքին, արդյոք հավատում են Րաֆֆի Հովհաննիսյանին, կարծում են, որ իշխանափոխություն կարող են անել: Մանրամասները՝  Henaran.am-ի տեսանյութում:

”Բորուսիան” Մխիթարյանի համար միջանկյալ քայլ է. կան ”Բարսելոնան” եւ ”Ռեալը”.Ռայոլա

Ֆուտբոլային աշխարհում հայտնի գործակալՄինո Ռայոլան SovSport-ին տված հարցազրույցում խոսել է Հայատանի հավաքականի եւ ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:  -”Շախտյորի” հետ որոշակի խնդիրներ կային: Նրանք ոչ մի կերպ չէին ուզում բաց թողնել Հենրիխին, վստահեցնում էին, որ պայմանագրում նշված ”կլաուսուլան” ամենեւին ”կլաուսուլա” չէր: Դժվար էր, բայց արդյունքում մենք կարողացանք նրան այլ ակումբ տեղափոխել: -Ինչպե՞ս կապվեցիք Մխիթարյանի հետ: -Նա ինքը ինձ հետ […]

Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Լիտվա

Ապրիլի 7-8-ը  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վիլնյուսում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված են նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ:

Ծեր կինը սեռական ոտնձգության է ենթարկվել` ավտոբուսին սպասելու ընթացքում

Լոնդոնում օրը ցերեկով, ավտոբուսի սպասելու ընթացքում, 79-ամյա կինը սեռական ոտնձգության է ենթարկվել: Թոշակառու կինը կանգնած է եղել կանգառում, երբ նրան է մոտեցել մի տղամարդ, խոսել հետը, ապա հարձակվել կնոջ վրա: Այժմ ոստիկանությունը փնտրում է ականատեսների: Կասկածյալը ներկայացվում է որպես 30 տարեկանին մոտ սեւ տղամարդ, ջինսե տաբատով ու հաստ վերարկուով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված