20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Արմքոմեդի՛՛ Ազգային ժողովում

Կառավարության կողմից ներկայացված ”Սննդամթերքի անվտանգության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Դիմեց հիմնական զեկուցող, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: ՛՛Ըստ նախագծի` արգելվում է կենդանիներին վախեցնել, սադրել, առանց ցավազրկման ամորձատել, արգելվում է առանց ցավազրկման եղունգների հեռացում, ութ ժամից ավելի տեղափոխման ժամանակ ապահովվում է նրանց հանգիստը` լիազոր մարմնի գիտությամբ, արգելվում է կենդանիների մարմնի դյուրազգաց հատվածը սեղմելը, պոչերը ճզմել, գլուխներից, մորթուց բռնած քարշ տալը, կենդանիներին ուղեկցող մարդիկ հաշվառվում են լիազորված մարմնում, փոխադրման ժամանակ փոխադրողները պահպանում են կենդանիների պաշտպանության և բարօրության պահանջները՛՛,-օրենքի կետերը թվարկեց Մանուկյանը:

Թվարկումն ընդհատելով` նա նշեց. ՛՛Էլի կարդա՞մ, թե՞ հերիք ա… մնացածը դուք կարդացեք: Սա Արմքոմեդի չի, էս է օրենքի նախագիծը… հասկանում եմ` կենդանիների պաշտպանություն, և այլն, բնական է էդ ամենը, բայց դուք չե՞ք նայել էս նախագիծը, արդյոք սա կիրառելի՞ է, և չկիրառելու դեպքում պատժամիջոցներ են պետք, չէ՞: Դուք քննարկե՞լ եք էս կետերի կատարողականը, կենդանիների տեղափոխման դեպքում համայնքներում հատկացրե՞լ եք էն հանգստավայրերը, որտեղ նրանց բարօրությունը պիտի ապահովվի՛՛:

Գյուղատնտեսության նախարարը պատասխանեց, թե զարմանալու բան չկա, կենդանիներ են, նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունք է պետք, դա ԵՄ պահանջներից է, բացի այդ Հայաստանը, ԵՏՄ անդամագրվելով, պետք է շուկայի պահանջներին համապատասխանեցնի օրենսդրությունը: ՛՛Ես գտնում եմ` դրանք պետք է ներառվեն օրենքի մեջ՛՛: Մանուկյանը արձագանքեց, թե իրեն հետաքրքիր է` այդ խախտումներն ինչպես են բացահայտելու, ինչպես են վերահսկելու: ՛՛Ասենք` Եղեգնուտ գյուղի Պողոսը իրա խոզերին կռտում ա` առանց ցավազրկման, ցանկացած մարդ տանը պահող կատվի եղունգները կտրում է առանց ցավազրկման, ես քաշում եմ իմ նապատսանկի ականջներից, մյուսն էլ` կատվի պոչից, ես օրե՞նք եմ խախտում, ու ինձ տուգա՞նք է հասնելու՛՛,- հետաքրքրվեց նա: Կարապետյանը համաձայնեց, որ Մանուկյանի խոսքում ճշմարտություն կա` որոշ դրույթներ դժվարությամբ կներդրվեն մեր հասարակության մեջ, բայց դա չի նշանակում, որ այդ մասին այսօրվանից չպետք է մտածեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ